Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:32

Լրագրողական 8 կազմակերպություն պահանջել է վերանայել ԱԺ-ի նոր սահմանափակումները

Լրագրողական 8 կազմակերպություն պահանջել է վերանայել ԱԺ-ի նոր սահմանափակումները

Լրագրողական ու խոսքի ազատության պաշտպանության ոլորտում գործող ութ կազմակերպություն պահանջել է կասեցնել Ազգային ժողովում լրատվամիջոցների գործունեությանը վերաբերող նոր սահմանափակումների կիրառումը և նախաձեռնել դրանց շուրջ բաց քննարկումներ։

Հայտարարության հեղինակների գնահատմամբ՝ ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած՝ «ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները հաստատելու մասին» որոշումը շարունակում և ավելի է խստացնում լրագրողների աշխատանքի նկատմամբ նախկինում սահմանված սահմանափակումները։

Կազմակերպությունները մտահոգիչ են համարել այն դրույթները, որոնց համաձայն՝ լրագրողները հանձնաժողովների նիստերին կարող են մասնակցել միայն հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ, իսկ նրանց ցուցակները պետք է ներկայացվեն նիստից առնվազն երկու ժամ առաջ։ Նրանք նաև քննադատել են ԱԺ նիստերի դահլիճի օթյակ մուտքի և Պետական պահպանության ծառայության աշխատակիցներին ծառայողական պարտականությունները կատարելիս լուսանկարելու կամ տեսաձայնագրելու սահմանափակումները։

«Եթե հիշենք, որ 8-րդ գումարման խորհրդարանում բազմիցս արձանագրվել են դեպքեր, երբ նիստերի դահլիճում կրքերը բորբոքվելիս և պատգամավորների միջև ծեծկռտուքներ ծագելիս անվտանգության ծառայողները ներխուժել են մամուլի օթյակ, լրագրողներից պահանջել դադարեցնել նկարահանումներն ու դուրս գալ սրահից, ապա լիովին հասկանալի է դառնում, թե ինչի համար է վերոհիշյալ արգելքը։ Մինչդեռ նման տեսարանները նորություն չեն, և հասարակությունն իրավունք ունի իմանալ, թե ինչ գործելաոճ ու վարքագիծ է դրսևորում յուրաքանչյուր պատգամավոր»,- ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարության հեղինակներն ընդգծել են, որ որոշման մի շարք դրույթներ հակասում են Սահմանադրությամբ, «Զանգվածային լրատվության մասին» օրենքով և միջազգային փաստաթղթերով ամրագրված խոսքի ազատության և լրատվամիջոցների գործունեության երաշխիքներին։

Նրանք պահանջել են կասեցնել որոշման՝ լրատվամիջոցներին վերաբերող դրույթների գործողությունը և 9-րդ գումարման Ազգային ժողովի ղեկավարությունից նախաձեռնել բաց քննարկումներ ԶԼՄ-ների, լրագրողական կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ՝ փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու նպատակով։

Հայտարարությունն ստորագրել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստանը, Լրագրողների «Ասպարեզ» ակումբը, Հանրային լրագրության ակումբը, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն և «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն։

Ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը հայտարարել էր, որ Ռուբինյանի ստորագրած որոշմամբ սահմանափակվում է խորհրդարանում հավատարմագրված լրագրողների աշխատանքը և ազատ տեղաշարժը։ Նրա գնահատմամբ՝ այս սահմանափակումները չեն կարող հիմնավորվել անվտանգության նկատառումներով և, փաստացի, սահմանափակում են խոսքի ու մամուլի ազատությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+