«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը հուլիսի 31-ից ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, համապատասխան որոշումն ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի որոշմամբ՝ ազատվել են նաև այլ պաշտոնյաներ, մասնավորապես, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Ըստ ԶԼՄ-ների՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվելու է ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան Լիլիթ Մակունցը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






