Նոր կառավարությունում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին կարող է փոխարինել ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ չնշելով տեղեկության աղբյուրը։
Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների՝ պաշտոնափոխությունը կապված է Հարությունյանի՝ երկարատև արձակուրդում գտնվելու փաստով՝ հուլիսի 1-24-ը։
Պարբերականը գրել է, որ արձակուրդի դիմումներ են ներկայացրել նաև Հարությունյանի նշանակած մի շարք այլ պաշտոնյաներ ևս։






































