Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հարձակվել և կանգնեցրել է երկու լցանավի շարժը Հորմուզի նեղուցում, Iran International-ի փոխանցմամբ՝ հայտնել են Կորպուսից։
Նշվում է, որ նավերն անտեսել են նախազգուշացումները և փորձել են անցնել ապօրինի երթուղով՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի քողի ներքո։ Եվս չորս լցանավ շտապ փոխել է ուղղությունը և լքել ջրատարածքը։
Իրանական կողմը կրկին կոչ է արել նավագնացային և ապահովագրական ընկերություններին չվստահել ամերիկյան կողմին՝ զգուշացնելով, որ ԱՄՆ-ի ցանկացած ապօրինի միջամտություն խստորեն կասեցվելու է։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 8-ին հայտարարել էր, որ հունիսի 18-ի գիշերն Իրանի հետ ձեռք բերված հրադադարն այլևս չի գործում։ Ամերիկացի զինվորականները հուլիսի 8-ից ի վեր հարձակումների մի քանի փուլ էին իրականացրել Իրանի դեմ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության պնդմամբ՝ դա արվել էր ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Թեհրանը պատասխանել էր Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ամերիկյան բազաներին հասցված հարվածներով, փակել Հորմուզի նեղուցը, ինչպես նաև մեղադրել էր Վաշինգտոնին ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







