Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան+2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 11:34

«Մուլտի Ուելնես» համալիրը վերաբացվել է նոր անվան ներքո․ Ավինյան

«Մուլտի Ուելնես» համալիրը վերաբացվել է նոր անվան ներքո․ Ավինյան

«Մուլտի Ուելնես» համալիրը, որը նախկինում պատկանում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կալանավորված առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, վերաբացվել է նոր անվամբ, հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Ընկերության տնօրեն Արման Փիրոյանն Armenia Today-ին հայտնել է, որ ո՛չ քննիչի, ո՛չ դատարանի կողմից որևէ որոշում չի ստացել և չի կարող հստակ ասել, թե ինչ է կատարվում ընկերությունում։

Ըստ Ավինյանի՝ նախկինում գնված անդամակցությունները կմնան ուժի մեջ, դրանց գործողության ժամկետը կերկարաձգվի համալիրի փակ լինելու օրերով, իսկ բոլոր վճարովի ծառայությունները կշարունակվեն մատուցվել։ Նա նաև կոչ է արել այցելուներին վերադառնալ մարզումներին։

Փիրոյանը հակադարձել է և շեշտել, որ իր տնօրինության տակ գտնվող գույքը և աշխատակիցները չեն կարող առանց համապատասխան իրավական ընթացակարգերի անցնել այլ կառավարողի։

Նրա տեղեկություններով՝ աշխատակիցների մի մասը վերադարձել է աշխատանքի, իսկ մյուս մասը հրաժարվել է։

«Որպես տնօրեն, իմանալով «Մուլտի Ուելնես»-ի ծավալները, դա այդքան հապճեպ չէր կարող լինել։ Բոլոր ծրագրերն իմ անունով են, փաստաթղթերն իմ անունով են։ Շա՜տ-շատ հարցեր կան»,- նշել է նա։

Փիրոյանը հայտնել է, որ առայժմ նպատակահարմար չի համարում այցելել համալիր, քանի որ այնտեղ նոր անվտանգության ծառայություն է տեղադրված, և աշխատակիցներին ներս չեն թողնում։

«Իմ՝ աշխատավայր գնալու մեջ իմաստ չեմ տեսնում։ Մի քանի անգամ փորձել եմ, բայց շենքն արդեն մասնավոր տարածք է համարվում, իրենց անվտանգությունով»,- նշել է նա։

Փիրոյանի խոսքով՝ այս պահին հարցով զբաղվում են ընկերության իրավաբանները։ Նրանց ուսումնասիրությունից հետո կորոշվի՝ ինչ հայցով կդիմեն դատարան։

Համալիրը Երևանի քաղաքապետարանի սեփականությունն էր դարձել հուլիսի 16-ին։ Ավինյանը պնդում է, որ շենքը կառուցվել է անօրինական կերպով քաղաքային հողի վրա, որն օտարման ենթակա չէր։ Համապատասխան պայմանագրի դադարեցումից հետո համալիրը դարձել է համայնքի սեփականությունը։

Հուլիսի 6-ի առավոտյան Ծառուկյանի բնակարանում, ինչպես նաև ավելի քան 70 ընկերությունում խուզարկություններից հետո նրան ձերբակալել էին, հուլիսի 7-ին՝ կալանավորել։ «Մուլտի Ուելնեսը», ի թիվս Ծառուկյանի բազմաթիվ այլ ընկերությունների, կապարակնքվել էր այս խուզարկություններից հետո։ Մարզասրահի աշխատակիցներն այն բացելու ակցիա էին իրականացրել։

Ծառուկյանի ձեռարկությունները շարունակում են փակ մնալ, զուգահեռ իրականացվում են ակցիաներ՝ դրանք բացելու պահանջով, «Արարատցեմենտ» ընկերությունը դատարանը հանձնել էր պետության կառավարմանը։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+