Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 12:54

Պապոյանն «Արարատցեմենտ»-ի կառավարիչ է նշանակել Փաշինյանի նախկին օգնականին

Պապոյանն «Արարատցեմենտ»-ի կառավարիչ է նշանակել Փաշինյանի նախկին օգնականին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն «Արարատցեմենտ»-ի կառավարիչ է նշանակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Դավիթ Գևորգյանին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընկերության պետականացումից հետո։

Համապատասխան հրամանն ստորագրվել է հուլիսի 30-ին։

Գևորգյանը 2018 թվականից զբաղեցրել է պետական տարբեր պաշտոններ։ Նա զբաղեցրել է վարչապետի օգնականի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի, իսկ 2018-2021 թվականներին՝ Արագածոտնի մարզպետի պաշտոնը։

Ավելի վաղ Պապոյանը հայտարարել էր, որ «Արարատցեմենտ» ընկերության կառավարումը պետությանը փոխանցվելուց հետո հուլիս ամսվա ընթացքում սահմանված կարգով կնշանակվի գործարանի նոր կառավարիչ։

Փաշինյանի և Ծառուկյանի միջև հեռակա բանավեճ էր սկսվել 2026-ի ԱԺ ընտրությունների նախընտրական փուլում։ Փաշինյանը հայտարարել էր, որ «միլիարդատեր» քաղաքական գործիչները պետք է սնանկանան՝ նկատի ունենալով նաև Ծառուկյանին։ Այս ընթացքում Փաշինյանը հայտարարել էր նաև «Արարատցեմենտը» պետության վերահսկողության տակ վերցնելու մասին, ինչից հետո ընկերությանն առնչվող վարույթներ էին նախաձեռնվել։ Հակաոռուպցիոն դատարանը, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, որոշում էր կայացրել «Արարատցեմենտ»-ը հանձնել ՀՀ կառավարմանը՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարության։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
  6. Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ ԶԼՄՆոյեմբերի 18
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+