Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 06:39

Դատարանը երկարաձգել է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Ալիկ Ալեքսանյանի կալանքը

Դատարանը երկարաձգել է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Ալիկ Ալեքսանյանի կալանքը

Դատարանը 2 ամսով երկարաձգել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալիկ Ալեքսանյանի կալանքը։

Ալեքսանյանի փաստաբան Լիաննա Գասպարյանը դատական նիստի ընդմիջման ժամանակ հայտարարել է, որ 2 ժամից ավելի հարցեր են ուղղվել քննիչներին, որոնց պատասխանները վերացական էին։

«Որևէ հստակ պատասխան չկա, թե ինչի հիման վրա, ինչ փաստական հիմնավոր տվյալի վրա պետք է Ալեքսանյանին ևս երկու ամիս պահել կալանքի տակ»,- ասել է փաստաբանը։

Անդրադառնալով դատական նիստից ակնկալիքներին՝ Գասպարյանը շեշտել է, որ Ալեքսանյանը քաղբանտարկյալ է, որի նկատմամբ շատ ավելի խիստ են վերաբերվում։ Այնուամենայնիվ, նա արդարադատության հույս է հայտնել։

Ալեքսանյանին հունիսի 3-ին 2 ամսով կալանավորել էին նախընտրական հավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման ենթադրյալ կասկածով։ Նրան վերագրվող վարույթով հանրային քրեական հետապնդում էր հարուցվել 37 անձի նկատմամբ։

Ալեքսանյանի փաստաբան Լիաննա Գալստյանը ներկայացված մեղադրանքներն «ակնհայտ անհիմն» էր որակել՝ նշելով, որ բացակայում է հիմնավոր կասկածն ինչպես փողերի լվացման, այնպես էլ Քրեական օրենսգրքի մյուս դրվագով։ Նրա խոսքով՝ քրեական վարույթում չկա գեթ մեկ փաստական տվյալ, հարցաքննված շուրջ 150 վկայից որևիցե մեկը չի նշել, թե իբր Ալեքսանյանն իրեն նյութապես շահագրգռել է, որպեսզի մասնակցի հավաքներին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+