Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 12:56

ԳԴ-ն ընթացք է տվել Դրմեյանի մասին Փաշինյանի հաղորդմանը

ԳԴ-ն ընթացք է տվել Դրմեյանի մասին Փաշինյանի հաղորդմանը

Հայաստանի գլխավոր դատախազությունն ստուգում է սկսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանի հնարավոր հանցագործության վերաբերյալ հայտարարությունից հետո, Armenia Today-ին հայտնել են ԳԴ-ից։

Պետական պաշտոնից հեռանալուց հետո Դրմեյանը միացել էր ընդդիմադիր «Միասնության թևեր» կուսակցությանը և հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում այդ կուսակցության ցուցակով առաջադրվել Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու։

Ստուգում սկսելու մասին հայտնի էր դարձել վարչապետի հրապարակային հայտարարությունից մի քանի ժամ անց։ Հուլիսի 30-ին կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում Փաշինյանն իրավապահ մարմիններին և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին կոչ էր արել ստուգել Դրմեյանի գործունեությունը, բանկային հաշիվներն ու ունեցվածքը՝ պնդելով, որ նա «սպասարկել է մասնավոր ընկերության շահերը»։

Վարչապետը Դրմեյանին մեղադրել էր կառավարությունից լրատվական և քաղաքական շրջանակների ներկայացուցիչներին տեղեկատվություն փոխանցելու, ինչպես նաև կառավարության դիրքորոշմանն ու վարչապետի հանձնարարականներին հակասող փաստաթղթեր մշակելու մեջ։

Նա նաև պահանջել էր իրավապահ մարմիններից և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից հայտնել՝ արդյոք նախկինում իրականացվե՞լ էր Դրմեյանի գործունեության որևէ ստուգում։

«Կարծում եմ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ, իրավապահ մարմիններն էլ պետք է քննարկեն՝ ո՞նց կարող է պարզվել, որ այս շենքում մասնավոր ընկերության շահերն սպասարկող մարդ է աշխատել»,- հայտարարել էր Փաշինյանը՝ հորդորելով (փաստացի հանձնարարելով) իրավապահներին ստուգել «տրոյական ձիու» գործունեությունը։

Փաշինյանի հայտարարությունը հնչել էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության շուրջ արբիտրաժային վեճի համատեքստում։ Գործի քննությունը գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքը նախաձեռնել էր Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում՝ 1995 թվականի հունվարի 18-ին Հայաստանի և Կիպրոսի միջև կնքված ներդրումների խրախուսման և պաշտպանության համաձայնագրի հիման վրա։

Արբիտրաժային ինստիտուտի կողմից նշանակված հրատապ արբիտրը 2025 թվականի հուլիսի 22-ին պարտավորեցրել էր Հայաստանին ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի նկատմամբ «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներով սահմանված դրույթների կիրառումից, ինչպես նաև ընկերության բռնագանձման հետագա քայլերից։

Այդ ժամանակ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտարարել էր, որ հրատապ արբիտրի որոշումները պարտադիր կատարման ենթակա են։ Փաշինյանը, հակառակը, հայտնել էր, որ կառավարությունը չի պատրաստվում կատարել ՀԷՑ-ի նկատմամբ իշխանությունների գործողությունները սահմանափակող որոշումը և հայտարարել էր, որ այլ դիրքորոշում ունեցող պաշտոնյաները պետք է լքեն գործադիր իշխանությունը։

Դրմեյանը վարչապետի որոշմամբ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնից ազատվել էր 2025 թվականի օգոստոսի 29-ին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
  6. Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ ԶԼՄՆոյեմբերի 18
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+