Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:28

Հորմուզի նեղուցով անցնել փորձող նավթատար է պայթել․ ԻՀՊԿ

Հորմուզի նեղուցով անցնել փորձող նավթատար է պայթել․ ԻՀՊԿ

Երեք նավթատար նավ փորձել է առանց Իրանի հետ համաձայնեցման անցնել Հորմուզի նեղուցով, ինչի հետևանքով նավերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ):

«Նավերը մտադիր էին անցնել Հորմուզի նեղուցի ականապատ երթուղով։ Դրանցից մեկի վրա տեղի ունեցած պայթյունից և ուժգին հրդեհից հետո մյուս երկուսը հետ են շրջվել ու նահանջել»,- մեջբերել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը ԻՀՊԿ-ի հայտարարությունը։

Իրանի զինված ուժերն ընդգծել են, որ քանի դեռ Հորմուզի նեղուցը գտնվում է Իրանի վերահսկողության տակ, ոչ մի նավ չի կարողանա մտնել կամ դուրս գալ նեղուցից՝ առանց Իսլամական Հանրապետության հետ համաձայնեցման։

Իրանական կողմի փոխանցմամբ՝ նմանատիպ միջադեպեր Հորմուզի նեղուցում տեղի էին ունեցել նաև հուլիսի 20-ին և 21-ին։ Իրանը նեղուցի նկատմամբ լիակատար վերահսկողության մասին հայտարարել էր ԱՄՆ-ի և Իսրայելի գործողության մեկնարկից հետո, ինչին հաջորդել էին ականային պայթյունների վտանգի մասին նախազգուշացումները։

ԱՄՆ հետախուզական տվյալների և միջազգային աղբյուրների համաձայն՝ նեղուցի ջրերում ականների առկայության վերաբերյալ տեղեկությունները դեռևս պաշտոնապես հաստատված չեն։

Հուլիսի 12-ի գիշերը Թեհրանը հայտարարել էր Հորմուզի նեղուցով նավերի անցման լիակատար կասեցման մասին՝ մինչև ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանում ռազմական միջամտության դադարեցումը, ինչին ի պատասխան՝ ամերիկյան կողմը հարվածներ էր հասցրել իրանական ՀՕՊ համակարգերին և ԻՀՊԿ մոտորանավակներին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+