Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+2°
  • Կապան+2°
  • Սևան−3°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 03:51

Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները կոչ են արել չզրկել իրենց ընտրելու իրավունքից

Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները կոչ են արել չզրկել իրենց ընտրելու իրավունքից

Արտերկրում բնակվող ավելի քան 60 ՀՀ քաղաքացի կոչ է արել չեղարկել ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունը, որով ընտրելու իրավունքից զրկվում են վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում մեկ տարուց պակաս բնակված քաղաքացիները։

Հայտարարությունն ստորագրել է արտերկրում բնակվող 67 ՀՀ քաղաքացի՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Կանադայից, Գերմանիայից, Շվեդիայից, Իտալիայից և այլ երկրներից։

Նրանք հիշեցրել են, որ հուլիսի 3-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա է փոփոխություն կատարել ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում։

Նրանք պնդել են, որ փոփոխությունը հակասահմանադրական է, ընդունվել է առանց հանրային քննարկման։ Նրանց խոսքով՝ փոփոխությունը նաև խտրական է, քանի որ քաղաքացիների մի խումբ զրկվում է ընտրելու իրավունքից։ Հայտարարության հեղինակների գնահատմամբ՝ այն չի նպաստում ընտրական համակարգի ժողովրդավարացմանը, այլ ուղղված է մեկ քաղաքական ուժի վերարտադրմանը։

Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները նշել են, որ շարունակում են պահպանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, ներգրավված են երկրի քաղաքական և հասարակական կյանքում, ուստի որևէ մեկը չի կարող զրկել իրենց ընտրական իրավունքից։

Նրանք նաև հայտարարել են, որ այս փոփոխությունը համարում են հաջորդ ընտրությունների կամ հանրաքվեի «առաջին կեղծիքը» և կոչ են արել Հայաստանում և արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին միանալ իրենց պահանջին՝ թույլ չտալու, որ օրենքն ուժի մեջ մտնի։ Ըստ հայտարարության՝ իրենք մտադիր են մասնակցել բոլոր հանրաքվեներին և ընտրություններին՝ անկախ բնակության վայրից։

ԱԺ-ն հուլիսի 3-ին ընդունել էր «Ընտրական օրենսգրքում» և «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որոնց համաձայն՝ խորհրդարանական ընտրություններին և հանրաքվեներին կարող են մասնակցել միայն այն քաղաքացիները, որոնք քվեարկությանը նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանում փաստացի գտնվել են առնվազն 366 օր։ Նույն օրն ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ ՍԴ-ում կվիճարկի ընտրելու իրավունքի սահմանափակումը։

ՄԻՊ-ն, իր հերթին, կարևորել էր ընտրելը և հանրաքվեին մասնակցելու իրավունքները սահմանափակող նախագծերի հանրային քննարկումը։ Ըստ ՄԻՊ Անահիտ Մանասյանի՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող դերակատարները մտահոգություններ ունեն նախագծերով առաջարկվող նշված կարգավորումների` ՀՀ սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ։

Դիտեք նաև՝

«Իրենց համար է», «կողմ եմ», «հակասահմանադրական է». հարցում՝ ընտրական ցենզի մասին

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+