Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:16

ԵԽ պատգամավորը կոչ է արել կասեցնել ԵՄ-Ադրբեջան էներգետիկ հուշագիրը

ԵԽ պատգամավորը կոչ է արել կասեցնել ԵՄ-Ադրբեջան էներգետիկ հուշագիրը

Եվրոպական խորհրդարանի կիպրոսցի պատգամավոր Կոստաս Մավրիդեսը Բրյուսելում՝ Ադրբեջանում պահվող հայ քաղբանտարկյալներին նվիրված համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Եվրախորհրդարանը վերահաստատում է 2022 թվականի ԵՄ-Ադրբեջան էներգետիկ հուշագիրը կասեցնելու պահանջը։ Համաժողովն ուղիղ հեռարձակել է Armenia Today-ի YouTube-յան ալիքը։

«Մենք՝ որպես Եվրոպական խորհրդարան, վերահաստատում ենք էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին ԵՄ-Ադրբեջան 2022 թվականի փոխըմբռնման հուշագիրը կասեցնելու մեր վճռական կոչը»,- ասել է Մավրիդեսը։

Եվրապատգամավորը հիշեցրել է, որ ԵԽ-ն նաև կոչ էր արել պատժամիջոցներ սահմանել մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ և հետաքննել Արցախի հայ բնակչության բռնի տեղահանման, հետապնդումների ու էթնիկ զտումների դեպքերը։

Նա առաջնահերթ պահանջների թվում նշել է բռնի տեղահանված արցախցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձը, հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունն ու բոլոր հայ պատանդների անվերապահ ազատ արձակումը։

«Եվրոպական խորհրդարանը Միջազգային քրեական դատարանին կոչ է անում հետաքննել Լեռնային Ղարաբաղի՝ ես կավելացնեմ՝ Արցախի, հայ բնակչության բռնի տեղահանման, հետապնդումների և էթնիկ զտումների դեպքերը, ինչպես նաև ամբողջությամբ կատարել Արդարադատության միջազգային դատարանի բոլոր որոշումները»,- հայտարարել է Մավրիդեսը։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում պահվում է 19 հայ գերի։ Արցախի մի շարք նախկին ղեկավարներ ավելի վաղ Բաքվում դատապարտվել էին 20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ բանտարկության։ 2025 թվականի սեպտեմբերին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակումից հետո, հայկական կողմի տվյալներով, միջազգային կառույցները մուտք չունեն պահվող անձանց մոտ։

Իրավաբանների միջազգային հանձնաժողովը մայիսին քննադատել էր Բաքվում հայ գերիների դատավարությունը։

Հուլիսին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի պաշտպանական կողմն առաջին անգամ ստացել էր Բաքվի դատարանի դատավճռի ամբողջական տեքստը և հայց է նախապատրաստում ՄԻԵԴ ներկայացնելու համար։ Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից հայտարարել էր, որ Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են ՀՀ իշխանությունների կողմից աջակցության բացակայությունը որպես փաստարկ՝ ընդդեմ միջազգային դատական ատյաններ դիմելուն։

Հուլիսի 14-ին հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի ներկայացուցիչ Լուսիանա Մինասյանը հայտարարել էր, որ նրա կյանքին վտանգ է սպառնում առողջական ծանր վիճակի և ադրբեջանական բանտում անհրաժեշտ բժշկական օգնության բացակայության պատճառով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+