Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:06

Քաղցրաշենում 13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել

Քաղցրաշենում 13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել

Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի Սամվել Գևորգյանի անվան միջնակարգ դպրոցը հայտնել է իր աշակերտուհու՝ 13-ամյա Տաթև Ֆախուրյանի մահվան մասին։

Armenia Today-ին քննչական կոմիտեից հաստատել են աղջկա մահվան լուրը՝ առանց մանրամասների։ ՔԿ-ից միայն նշել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։

«Սա անդառնալի և ծանր կորուստ է մեր դպրոցի համար»,- ասված է կրթական հաստատության հաղորդագրության մեջ։

Դպրոցի տնօրինությունը, մանկավարժական կազմն ու աշակերտները ցավակցություն են հայտնել աղջկա ընտանիքին, հարազատներին և դասընկերներին։

Տաթևի մահվան մասին հայտնել է նաև Girls of Armenia Leadership Soccer (GOALS) կազմակերպությունը՝ նշելով, որ նա Քաղցրաշենի ֆուտբոլի թիմի կազմում էր հանդես գալիս։

«Խորը ցավով հայտնում ենք մեր սիրելի Տաթևի՝ GOALS-ի Քաղցրաշենի թիմի անդամի անժամանակ մահվան մասին»,- ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ։

Կազմակերպությունը նույնպես ցավակցություն է հայտնել աղջկա ընտանիքին, ընկերներին, մարզչին և բոլոր նրանց, ովքեր ճանաչում էին նրան։

«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով՝ ողբերգությունը տեղի էր ունեցել հուլիսի 13-ին՝ Քաղցրաշենում։ Պարբերականը, հղում անելով համագյուղացիներին, հայտնել է, որ աղջկա ինքնազգացողությունը վատացել էր, նրան տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ էլ մահացել է։

Գյուղի վարչական ղեկավար Աշոտ Խալաթյանը հաստատել է մահվան փաստը և հայտնել, որ դպրոցականն ունեցել է «գլխի հետ կապված թարախային պրոցեսներ»։ Նա նաև նշել է, որ, ըստ բնակիչների խոսքերի, աղջիկն էներգետիկ ըմպելիքներ է օգտագործել։ Մահվան պատճառի ու հանգամանքների մասին պաշտոնական տեղեկատվություն այս պահին չկա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+