Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի հավաքականը Երևանում անցկացված FIBA-ի Եվրոպայի առաջնությունում (C դիվիզիոն) ոսկե մեդալներ է նվաճել, հայտնել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։
Եզրափակիչ խաղում Հայաստանի հավաքականը 97։68 հաշվով հաղթել է Մալթային՝ մրցաշարն ավարտելով առանց պարտության։
Հուլիսի 11-ին կայացած կիսաեզրափակչում Հայաստանը 82։66 հաշվով առավելության էր հասել Մոլդովայի նկատմամբ։ Էնթոնի Սարգսյանը ճանաչվել էր լավագույն խաղացող՝ գրանցելով արդյունավետության 34 ցուցանիշ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







