Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 13:08

Շախմատի պատանիների ԵԱ․ Սոֆիա Բաղրամյանը՝ փոխչեմպիոն

Շախմատի պատանիների ԵԱ․ Սոֆիա Բաղրամյանը՝ փոխչեմպիոն

Հայաստանը ներկայացնող Սոֆիա Բաղրամյանը դարձել է Լեհաստանի Ժեշուվ քաղաքում անցկացված Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնության մինչև 10 տարեկանների փոխչեմպիոն, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Բաղրամյանը 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր։ Հայաստանի ևս երեք ներկայացուցիչ՝ ՖԻԴԵ-ի վարպետներ Վաչե Հովակիմյանը և Մանվել Առաքելյանը, ինչպես նաև Մանվել Վարդանյանը, իրենց տարիքային խմբերում զբաղեցրել են համապատասխանաբար 4-րդ, 4-րդ և 5-րդ տեղերը՝ ընդգրկվելով լավագույն հնգյակում։

Մինչև 18 տարեկանների մրցաշարում Հովակիմյանը 7 միավորով կիսել է 1-4-րդ տեղերը և լրացուցիչ ցուցանիշներով հայտնվել 4-րդ տեղում։ Մինչև 16 տարեկանների պայքարում Առաքելյանը 7 միավորով կիսել է 2-5-րդ տեղերը և զբաղեցրել 4-րդ հորիզոնականը, իսկ մինչև 10 տարեկանների մրցաշարում Վարդանյանը նույն արդյունքով կիսել է 2-7-րդ տեղերը և լրացուցիչ ցուցանիշներով գրավել 5-րդ տեղը։

Հուլիսի 9-ին՝ Հայաստանի ժամանակով ժամը 12:00-ին, կմեկնարկի Եվրոպայի կայծակնային շախմատի առաջնությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+