Միացյալ Նահանգներն Էստոնիայից դուրս է բերել իր գրեթե բոլոր զինվորական ուժերը՝ տեղում թողնելով հիմնականում աջակցող ստորաբաժանումներ, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով՝ ERR հեռարձակողին։
Մայիսին Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը հայտարարել էր (Լեհաստանում ամերիկյան զորքերի հերթափոխի կասեցման ֆոնին — խմբ․), որ Էստոնիայում ամերիկյան զորախումբն առայժմ կմնա, թեև ապագայի վերաբերյալ ոչինչ չի կարելի բացառել։
«ԱՄՆ-ն դուրս է բերել իր զորքերի գրեթե ամբողջ կազմն Էստոնիայից՝ Եվրոպայում իր ռազմական ներկայության վերանայման ֆոնին։ Ենթադրվում է, որ երկրում պետք է տեղակայված լինի 500-700 ամերիկացի զինծառայողից բաղկացած զորախումբ։ Ներկայումս մնացել է անձնակազմի միայն փոքր մասը՝ հիմնականում ապահովման ստորաբաժանումները»,- նշվում է զեկույցում։
Ըստ Պևկուրի՝ իրավիճակը կապված է ամառային պլանային հերթափոխի հետ, սակայն նոր ստորաբաժանումների վերադարձի հստակ ժամկետները դեռ հայտնի չեն։
«Ամերիկացիներն ավանդաբար ամռանն են իրականացնում հերթափոխը։ Գործընթացն ընթացքի մեջ է, սակայն ուժերի կառուցվածքի վերանայման պատճառով դեռ չգիտենք, թե քանի՞ զինծառայող կամ որ ստորաբաժանում կժամանեն»,- նշել է նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







