Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 18:08
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել

«Ղալաթ են անում», «թող վերահսկեն»․ հարցում` հեռախոսի IMEI կոդերի գրանցման մասին

«Ղալաթ են անում», «թող վերահսկեն»․ հարցում` հեռախոսի IMEI կոդերի գրանցման մասին

Հայաստանում բջջային հեռախոսների IMEI կոդերի պարտադիր գրանցման որոշումը, որն ուժի մեջ է մտնելու 2027 թվականից, հասարակական լայն քննարկումների և բողոքի ալիք է բարձրացրել: IMEI-ը (International Mobile Equipment Identity) բջջային սարքավորումների միջազգային նույնացուցիչն է՝ յուրաքանչյուր հեռախոսի համար գործարանային 15-նիշանոց եզակի համարը, որն օգտագործվում է ցանցում սարքը նույնականացնելու համար։

Իշխանություններն այս քայլը հիմնավորում են մաքսանենգության դեմ պայքարով, շուկայում հավասար մրցակցության ապահովմամբ։ Փորձագետներն ու իրավապաշտպաններն ահազանգում են տոտալ թվային վերահսկողության և անձնական կյանքին անհամաչափ միջամտության ռիսկերի մասին։

Armenia Today-ը հարցում է անցկացրել՝ պարզելու, թե որքանո՞վ են քաղաքացիները տեղեկացված սպասվող նոր կանոններին և ինչպե՞ս են գնահատում այս նախաձեռնությունը։

Հարցմանը մասնակցած քաղաքացիների մեծամասնությունը դեմ է արտահայտվել IMEI կոդերի պարտադիր գրանցման որոշմանը։ Քաղաքացիներն իրենց դիրքորոշումը հիմնավորել են պետության կողմից հնարավոր վերահսկողության սահմանման մտահոգությամբ և դրանով պայմանավորված այլ գործոններով։

Որոշմանը դեմ արտահայտված քաղաքացիները մտավախություն են հայտնել, որ կհայտնվեն մշտական վերահսկողության տակ և դա համարել են անձնական կյանքին անհարկի միջամտություն։

«Մեզ հսկելու, մեր անձնական կյանք մտնելու նպատակ ունի կառավարությունը, իսկ կառավարությունից ո՞վ է լավ բան տեսել»,- հռետորական հարցադրում է արել և կարծիք հայտնել քաղաքացին։

IMEI կոդերի պարտադիր գրանցման որոշումը ոմանք նույնացրել են մարդկանց չիպավորման նախագծերի կամ այդ մասին տարածված խոսակցությունների հետ։

«Վատ բան է, ինձ թվում է՝ հեռախոսի կոդերի պարտադիր գրանցումը մարդկանց չիպավորման նման մի բան է լինելու»,- մտավախություն է հայտնել քաղաքացին։

Հարցված քաղաքացիներից մեկն անվստահություն է հայտնել ոչ միայն այս, այլ կառավարության ամբողջ օրենքների և գործունեության մասին։

«Սրանց բոլոր օրենքներին դեմ եմ, որովհետև ես իրենց, որպես իշխանություն, չեմ ճանաչում»,- դժգոհել է քաղաքացին։

Հարցված որոշ քաղաքացիներ դրական կարծիք են հայտնել IMEI կոդերի գրանցման մասին և համոզմունք հայտնել, որ այդ կերպ պետությունը պայքարելու է հանցագործությունների դեմ, այլ ոչ թե վերահսկելու է քաղաքացիների ազատությունը կամ ներխուժելու է նրանց անձնական կյանք։

«Ճիշտ են անում, ոչ մի վտանգ, ոչ մի գաղտնալսում չկա այդտեղ և արվում է մեր անվտանգության համար»,- կարծիք է հայտնել քաղաքացին։

Մեկ այլ քաղաքացի, ով ևս կողմ է արտահայտվել որոշմանը, այն հատկապես կարևոր է համարել առցանց զեղծարարությունների դեմ պայքարելու տեսանկյունից, որոնք թվային հարթակներում պարբերաբար կրկնվում են։

«Դրանից օգուտ կլինի, հեռախոսների գողությունները կնվազեն և, հատկապես, քարտերից փողեր քաշելու պարագայում դա ընդունելի է ինձ համար»,- համոզմունք է հայտնել նա։

Որոշ քաղաքացիներ, հարցման պահին կամ ընդհանրապես, տեղյակ չէին կամ մասամբ էին տեղյակ այս որոշման մասին և օբեկտիվորեն խուսափել են որևէ կարծիք հայտնել։

«Կառավարության նպատակների և որոշման մասին տեղյակ չեմ, բայց մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները պետք է զբաղվեն այդ որոշման հարցով, իսկ մարդիկ ավելի ուշադիր և զգույշ լինեն»,- այսպես է ասել քաղաքացին։

Որոշ քաղաքացիներ, անկախ նրանից՝ այս նախագծին կո՞ղմ են, թե՞ դեմ, վերահսկման կամ գաղտնալսման վտանգ չեն տեսել որոշման մեջ և ասել են, որ Հայաստանում այս որոշումից առաջ էլ բոլորը վերահսկվում էին պետության կողմից, որը հաճելի երևույթ չէ։

«Վերահսկման վտանգ ամեն տեղ կա։ Այսօր աշխարհում մարդկանց մարմնի վրա չիպ են անգամ տեղադրում՝ այդ նպատակով։ Իսկ նախագիծը, ամեն դեպքում, ազատության սահմանափակում է ինձ համար և հաճելի չէ»,- ասել է քաղաքացին։

Մանրամասն՝ տեսանյութում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+