Հունիսի 29-ին Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին, հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։
Տղամարդու դին հայտնաբերել են ժամը 09։40-ի սահմաններում՝ Դսեղ բնակավայրի խաչմերուկի մոտակայքում։
Հունիսի 27-ին Փամբակ գետում ավտոմեքենա էր հայտնաբերվել, Opel մակնիշի ավտոմեքենայի վայրից մոտ 700 մ հեռավորության վրա՝ տղամարդու դի։ Փրկարարները նույն օրն սկսել էին մեքենայի վարորդի որոնողական աշխատանքները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







