Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:23

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի տնային կալանքը վերացվեց

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի տնային կալանքը վերացվեց

Վերաքննիչ դատարանը վերացրեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի տնային կալանքը՝ անփոփոխ թողնելով նրա բացակայելու արգելքը։

Միևնույն ժամանակ՝ բեկանվեց նաև Առաջին ատյանի դատարանի որոշումն «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» համար նրան 2 տարվա ազատազրկման դատապարտելու մասին և ուղարկեց հետ՝ նոր քննության։

Փաստաբանական խմբի անդամ Մարինե Ֆարմանյանի խոսքով՝ Վերաքննիչ դատարանը կարող էր արդարացման դատավճիռ կայացնել, չեղյալ հայտարարել Առաջին ատյանի դատարանի որոշումը և գործը նոր դատաքննության ուղարկել կամ փոփոխել դատարանի որոշումը։ Պաշտպանական կողմը, առնվազն, հույս ուներ խափանման միջոցի փոփոխության վրա և հույս ուներ արդարացման։ Աջապահյանը նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանելով՝ նշել է, որ իր սպասումները համընկնում են պաշտպանության կողմի դիրքորոշման հետ։ Մեկնաբանելով դատարանի որոշումը՝ արքեպիսկոպոսը շեշտել էր, որ պատրաստ էր և՛ դրական, և՛ բացասական արդյունքի։

Մեկնաբանելով դատարանի որոշումը՝ Աջապանյանն ասել է, որ ամբողջովին բավարարված չէ որոշումից, քանի որ իրեն չարդարացրին։ 

«Ես պատրաստ եմ ամենալավին էլ, ամենավատին էլ, ես ազատ էի մինչև այդ ժամանակ ու դրանից հետո»,- մեկնաբանել է նա։

Ինչ վերաբերում է կալանքը որպես խափանման միջոց դադարեցնելուն, Աջապահյանը կատակել է․ «Ավելի լավ էր՝ պահեին, ֆուտբոլ էի նայում գիշերները, հիմա չպիտի կարողանամ նայել»։

Խոսելով իշխանություններին ապագայում նույնպես քննադատելու մասին՝ նա ասել է, որ իր գոյությունն արդեն իսկ վնաս է իշխանությունների գաղափարին։

«Պիտի քննադատեմ, բա։ Չէ՛, պիտի շոյեմ գլուխները»,- հեգնել է Աջապահյանը։

Մեկնաբանելով հեղաշրջման կոչ անելու մեղադրանքը՝ արքեպիսկոպոսն այն կրկին անվանել է շինծու։ Նա նաև մեջբերել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որը կոչ էր արել իր հետ չհամաձայնողներին իշխանափոխություն իրականացնել հեղափոխության միջոցով և սպառնացել էր «ոչնչացնել» իր քաղաքական հակառակորդներին։

Աջապահյանը 2025 թվականի հոկտեմբերի 3-ին դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման՝ «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» համար։  Փետրվարի 6-ին դատարանն արքեպիսկոպոսի նկատմամբ կիրառել էր տնային կալանք, իսկ մարտի 18-ին այդ որոշումը թողել էր անփոփոխ, սակայն թույլատրել էր մասնակցել կիրակնօրյա պատարագներին և Սուրբ հաղորդություն ստանալ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+