Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+7°
  • Սևան+2°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 19:10

Թրամփը քննարկել է հրթիռների արտադրությունն արագացնելու հարցը

Թրամփը քննարկել է հրթիռների արտադրությունն արագացնելու հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տուն է հրավիրել Պենտագոնի ղեկավարությանը և ԱՄՆ խոշոր պաշտպանական ընկերությունների ներկայացուցիչներին՝ հրթիռների և այլ զինամթերքի արտադրության արագացումը քննարկելու համար, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Հրապարակման համաձայն՝ Թրամփը մտադիր է կոչ անել պաշտպանական արդյունաբերությանն ավելի արագ համալրել ԱՄՆ զենքի պաշարները, որոնք սպառվել են Իրանի հետ հակամարտության պատճառով։ Հանդիպմանը, ինչպես սպասվում է, մասնակցում են Պաշտպանության փոխնախարար Սթիվեն Ֆեյնբերգը, ինչպես նաև Lockheed Martin-ի, RTX-ի, Boeing-ի, L3Harris-ի, Northrop Grumman-ի և Honeywell Aerospace-ի ներկայացուցիչները։

Թերթը նշում է, որ Պենտագոնը նախկինում նախնական համաձայնությունների էր հասել արտադրողների հետ՝ Patriot և Tomahawk հրթիռների արտադրությունն ընդլայնելու համար, սակայն այդ ծրագրերի լիարժեք ֆինանսավորումը դեռևս չի հաստատվել Կոնգրեսի կողմից։

Ըստ Wall Street Journal-ի՝ 2027 թվականի ֆինանսական տարվա բյուջեի նախագծում Պաշտպանության նախարարությունը խնդրել է 52,9 միլիարդ դոլար՝ 12 տեսակի կարևորագույն զինամթերքի, այդ թվում՝ Patriot, Standard Missile և THAAD հրթիռների արտադրությունը ընդլայնելու համար։

ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունն Իրանի դեմ սկսվել էր փետրվարի 28-ին։ Հունիսի 18-ին ԱՄՆ-ն և Իրանը հուշագիր էին ստորագրել երկու երկրների միջև ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ: 14 կետից բաղկացած փաստաթղթով ևս 60 օրով երկարաձգում է ապրիլին կողմերի միջև հայտարարված հրադադարը, որի ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը պետք է համաձայնեցնեին վերջնական հրադադարը։ Շվեյցարիայում հունիսի 21-ին ավարտվել էր ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների առաջին փուլը, որը հիմնականում կրել էր տեխնիկական բնույթ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+