Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:43

«Արարատ» թենիսի ակումբում քննչական գործողություններ են

«Արարատ» թենիսի ակումբում քննչական գործողություններ են

Երանի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող «Արարատ» թենիսի ակումբում քննչական գործողություններ են, Armenia Today-ը տեղեկացել է Քննչական կոմիտեից։

ՔԿ-ից մանրամասնել են, որ քննչական և վարութային գործողությունները Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում են։

Այսօր ավելի վաղ «Ազատությունը» գրել էր, որ քննիչներն առավոտյան կապարակնքել են «Արարատ» թենիսի ակումբի և կորտերի դռները։ Թենիսի աջակցության հայկական հիմնադրամի նախագահ Յուրի Մկրտչյանը տեղեկացրել էր, որ իրապահներն իրենց տարածքից դուրս գալու ժամանակ են տվել։

«Արարատ» թենիսի ակումբը քննարկումների կենտրոնում է դեռ 2024 թվականից։ Երևանի քաղաքապետարանում 2024 թվականին հայտնել էին Օղակաձև այգու վերակառուցման մասին, որն ակումբի քանդման մասին քննարկումների առիթ էր դարձել։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ վերակառուցման ծրագրով ակումբին տրամադրվելու է տարածք՝ հասանելի մեկ այլ վայրում, ուր տեղակայումից հետո անցնելու են ակումբի քանդման աշխատանքներին: Թե քննչական գործողություններն արդյոք կապվա՞ծ են ծրագրի հետ՝ դեռևս հստակ չէ։

Ըստ «Փաստինֆոյի»՝ 2025-ի հունիսի 6-ին հրապարակած հետաքննությամբ՝ Օղակաձև այգու 4-րդ հատվածի շուրջ վեճը կապված է տարածքը հանրային գերակա շահ ճանաչելու նախաձեռնության հետ։ Կայքը գրել է, որ Երևանի քաղաքապետարանը նախատեսում է տարածքը տրամադրել «Էվոկաբանկի» հիմնական բաժնետեր Մարիետա Գևորկյանի հետ փոխկապակցված «Գրին Ռոք Մենեջմենթ Գրուպ» ընկերությանը՝ այգու վերակառուցման ծրագրի շրջանակում։ Հետաքննությունում նշվել է, որ ծրագրով նախատեսվում է նաև փոքրածավալ կառույցների, այդ թվում՝ սրճարանների ստեղծում, իսկ ներկայիս վարձակալները և նախաձեռնության քննադատները պնդում են, որ գործընթացը կարող է հանգեցնել գործող թենիսի կորտերի տարածքի կորստի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+