Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանին գործուղել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Հակոբյանին գործուղելու համար Փաշինյանը որոշում է ստորագրել։
Հակոբյանը գործուղման կլինի հունիսի 26-ից հուլիսի 4-ը և Նյու Յորքում կմասնակցի առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի (Global First Ladies Academy) չորրորդ ամենամյա միջոցառմանը։
Ուղևորության հետ կապված ծախսերը, ներառյալ՝ օրապահիկը և Նյու Յորքում կեցության ծախսերը, սահմանված կարգով կփոխհատուցվի վարչապետի աշխատակազմի հաշվին։
Հակոբյանը 2025 թվականին ևս մասնակցել էր այդ միջազգային միջոցառմանը, որը նա խորագրել էր՝ «Կրթվելը նորաձև է Նյու Յորքում»։
Փետրվարին Հակոբյանը հայտնել էր, որ իր և Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է և հեռանում է կառավարական առանձնատնից: Փաշինյանն, իր հերթին, նշել էր, որ հանգանքով է վերաբերում այդ որոշմանը։
Ապրիլի 19-ին սոցցանցերում կադրեր էին հայտնվել, որտեղ Հակոբյանը կառավարական առանձնատանն էր։ Փաշինյանը պարզաբանել էր, որ ջանքեր է գործադրել հարաբերությունները վերականգնելու և ընտանիքը պահպանելու ուղղությամբ և հավելել, որ լիահույս է ընտանեկան միասնությունը վերականգնելու հարցում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







