Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+10°
  • Կապան+9°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 16:22

ՔԿ-ն հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 4 թեկնածուի հետախուզման մասին

ՔԿ-ն հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 4 թեկնածուի հետախուզման մասին

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում՝ նրանց կալանավորելու մասին որոշումից հետո, հայտնել է Քննչական կոմիտեն։

Քրեական հետապնդում է հարուցվել դաշինքի 6 թեկնածուի նկատմամբ։ Նրանց մեղադրանք է առաջադրվել  Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելուն նյութապես շահագրգռելուն օժանդակելը, պատժվում է մինչև 3 տարի ազատազրկմամբ) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (փողերի լվացում, պատժվում է մինչև 12 տարվա ազատազրկմամբ)։

ՔԿ տվյալներով՝ նախաքննության ընթացքում մեղադրյալներից 2-ը կալանավորվել են, իսկ ևս 4-ի նկատմամբ կայացվել են կալանավորման որոշումներ, ինչից հետո նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Ավելի վաղ ԶԼՄ-ն հայտնել էր, որ պատգամավորներն են Հայկ Ավագյանը, Սասուն Բադոյանը, Արթուր Աբրահամյանը, Վահե Թավաքալյանը, Վահե Եղիազարյանը և Աշոտ Սահակյանը։

«Ուժեղ Հայաստան» դաշինքում հերքում են մեղադրանքները՝ կատարվածն անվանելով քաղաքական հալածանք։ Դաշինքում հայտարարել են, որ գործում են օրենքի շրջանակներում և ընտրակաշառք չեն կիրառում։ Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի խոսքով՝ միայն ԱԺ ընտրությունների օրը՝ հունիսի 7-ին, շտաբների պետերին ու պատասխանատուներին՝ թվով 150 անձ, ձերբակալել էին։

Կարդացեք նաև՝

Սև PR ու Պանդորայի արկղ․ Հակոբյանը կանխատեսել է ընտրարշավի ամենաթեժ փուլը

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+