Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:17

Տեղումներից հետո Գյումրիում տներ են ջրալցվել, խափանվել է երթևեկությունը

Տեղումներից հետո Գյումրիում տներ են ջրալցվել, խափանվել է երթևեկությունը

Գյումրիում գիշերը տեղացած ուժեղ անձրևից և կարկուտից հետո տներ են ջրալցվել, անձրևաջրերի կուտակման պատճառով մեքենաներ են արգելափակվել, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Գերատեսչության տվյալներով՝ ժամը 00:09-ից սկսած՝ Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն բազմաթիվ հաղորդումներ են ստացվել քաղաքում եղանակային պայմանների հետևանքների վերաբերյալ։

Գյումրու քաղաքապետարանը հայտնել է, որ ուժեղ անձրևի և կարկուտի հետևանքով քաղաքի առանձին հատվածներում ջրի և սառույցի կուտակումներ են առաջացել՝ խնդիրներ ստեղծելով բնակիչների և տրանսպորտային միջոցների համար։

Քաղաքապետարանի տվյալներով՝ ամենաբարդ իրավիճակն ստեղծվել է Տերյան փողոցից դեպի Ախուրյան տանող կամրջի տակ։ Այնտեղ ջրի և սառույցի խոշոր կուտակումներ են առաջացել, ինչի հետևանքով այդ հատվածում երթևեկությունն արգելափակվել է։

Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Չադրյանը հայտնել է, որ առանձին հատվածներում կարկուտի և սառցաշերտի բարձրությունը հասել է 1,5 մետրի։ Նրա խոսքով՝ ստորգետնյա ջրահեռացման համակարգերը գործել են, սակայն ջրի ծավալը թույլ չի տվել ժամանակին ապահովել ամբողջական ջրահեռացումը։

Բնակկոմունալ բաժնի և կոմունալ ծառայության աշխատակիցները հեռացրել են սառցաշերտը, մաքրել ճանապարհը և վերականգնել տրանսպորտի երթևեկությունը, իսկ փրկարարական ստորաբաժանումները դուրս են բերել արգելափակված տրանսպորտային միջոցները, տարհանել բնակիչներին, իրականացրել ջրալցումների կանխարգելման, ինչպես նաև ջրահեռացման և մաքրման աշխատանքներ։ Տուժածների մասին չի հաղորդվում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+