Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:16

ՔՊ-ի «սրտիկ»-ը մեքենային փակցնելու համար իջևանցիներին օրական 5000 դրամ են տվել. ԶԼՄ

ՔՊ-ի «սրտիկ»-ը մեքենային փակցնելու համար իջևանցիներին օրական 5000 դրամ են տվել. ԶԼՄ

Իջևանցի վարորդներն ավտոմեքենաներին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական խորհրդանիշ «սրտիկի» պատկերը փակցնելու դիմաց օրական 5000 դրամ են ստացել, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը։

Ըստ թերթի՝ այդպիսի մեքենաների թիվն առավել մեծ էր մինչև հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների օրը, իսկ քվեարկության ավարտից հետո վարորդների մի մասն արդեն հեռացրել է դրանք։

ՔՊ-ի նախընտրական պաստառները վնասելու համար ուժային կառույցները մի շարք քաղաքացիների նկատմամբ նախընտրական շրջանում հետապնդումներ են իրականացրել։ ՔՊ-ի նախընտրական պաստառ պատռելուց հետո մայիսի 15-ին ձերբակալվել էր հոգեկան առողջության հետ խնդիր ունեցող քաղաքացի։ Նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու գործով ձերբակալված Արմեն Հովհաննիսյանին մայիսի 16-ին «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման կենտրոնում կախված վիճակում էին գտել։ Մեկ այլ դեպքով մայիսի 15-ին Մետրոպոլիտենում ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար կնոջ էին ձերբակալել։

Հունիսի 7-ին ՀՀ-ում անցկացվել էին ԱԺ ընտրություններ, որին մասնակցել էր 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ ԿԸՀ նախնական տվյալներով՝ 2 503 976 ընտրողից մասնակցել էր 1 477 736-ը (58,94%)։ Նախնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել էր քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (49,825%), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։

Կարդացեք նաև՝

Ի՞նչ խախտումներ են արձանագրվել ընտրատեղամասերում

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+