Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 11:16

ԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները։ ԿԸՀ-ից ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքով։

ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել են երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Հայաստան» դաշինքը։

Նախնական արդյունքներով՝ ՔՊ-ն ստացել է 49,825%, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,281%, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 9,934%։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ստացել է 3,996%, «Միասնության թևեր» կուսակցությունը՝ 2,303%, Հայաստանի շնորհապետական կուսակցությունը՝ 2,109%, «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը՝ 1,818%, «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը՝ 1,754%, իսկ «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցությունը՝ 1,470%։

1%-ից պակաս ձայներ են ստացել «Ռեֆորմիստներ» կուսակցությունը՝ 0,996%, «Լուսավոր Հայաստանը»՝ 0,496%, «Հանուն Հանրապետության․ ժողովրդավարության պաշտպաններ» դաշինքը՝ 0,462%, «Ժողովրդավարական համախմբումը»՝ 0,361%, իսկ Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը՝ 0,183%։

Ընտրություններին, ԿԸՀ նախնական ամփոփ տվյալներով, մասնակցել է 1 477 736 ընտրող, ինչը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 58,94%-ը։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նշել է, որ հրապարակված տվյալները նախնական են և կարող են ճշգրտվել վերահաշվարկների ու ընտրական փաստաթղթերի վերջնական ստուգումների արդյունքում։ Նրա խոսքով՝ հատկապես շեմին մոտ քաղաքական ուժերի պարագայում նույնիսկ մեկ ձայնը կարող է նշանակություն ունենալ վերջնական պատկերի համար։

Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվել են Ազգային ժողովի ընտրություններ, որոնց մասնակցել է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։

Կարդացեք նաև՝

Ի՞նչ խախտումներ են արձանագրվել ընտրատեղամասերում

Ընդդիմությունը Փաշինյանին մեղադրել է իշխանության յուրացման փորձի և ԿԸՀ-ին ճնշելու մեջ

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+