Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 11:16

Ընտրական խախտումների շրջանակում ձերբակալվել է 18 անձ. ՆԳՆ

Ընտրական խախտումների շրջանակում ձերբակալվել է 18 անձ. ՆԳՆ

Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում, ժամը 20:00-ի դրությամբ, արձանագրված իրավախախտումների շրջանակում ձերբակալվել է 18 անձ, հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ արձանագրվել է կրկնաքվեարկության 37 և քվեարկության գաղտնիության հնարավոր խախտման 24 դեպք։ Եվս 6 դեպք վերաբերում է ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն։ Բացի այդ, արձանագրվել են ենթադրյալ ընտրակաշառք տալու, ընտրատեղամասում սառը զենք կրելու, խուլիգանության և ֆիզիկական ներգործության 1-ական դեպք։ Այս դեպքերով կազմված նյութերն արդեն փոխանցվել են նախաքննական մարմին։

Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացված 338 տեղեկությունները ներկայումս ստուգման փուլում են։ Նախարարությունից հայտնում են, որ ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում տեղ գտած համապատասխան հրապարակումները։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու դիմում է ներկայացրել 2398 քաղաքացի, որոնցից 1152-ի հայտն է բավարարվել։ Ընտրություններին մասնակցելու նպատակով համայնքներում ժամանակավոր անձը հաստատող փաստաթուղթ է ստացել 1205 քաղաքացի։

Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվել են Ազգային ժողովի ընտրություններ, որոնց մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ Ընտրությանը մասնակցել է 1 476 597 մարդ՝ 2 503 976 ընտրողից: Ընդհանուր մասնակցությունը կազմել է 58,97%:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+