Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:23

ԲՀԿ-ում ընտրողների թվի աճ են արձանագրել Ծառուկյան-Փաշինյան լեզվակռվից հետո. ԶԼՄ

ԲՀԿ-ում ընտրողների թվի աճ են արձանագրել Ծառուկյան-Փաշինյան լեզվակռվից հետո. ԶԼՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կոշտ հայտարարությունից հետո վերջինիս աջակիցների ու ընտրողների թիվն ավելացել է, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով ԲՀԿ նախընտրական շտաբի իր աղբյուրներին:

Փաշինյանի մեղադրանքներից հետո Ծառուկյանը պատասխանել էր, որ եթե չներկայացնի իրեն «շպիոն» անվանելու ապացույցներ, թող մտնի «որձ առյուծի» վանդակը և կարողանա այնտեղից դուրս գալ: Փաշինյանը պատասխանել էր, որ Ծառուկյանով «էլ կզբաղվեն» և նրան սպառնացել կալանքով։ Վեճից հետո Ծառուկյանը Փաշինյանին դատի էր տվել` պահանջելով հերքել և ներողություն խնդրել իր հասցեին հնչեցրած խոսքերի համար։

ԲՀԿ նախընտրական շտաբի աղբյուրները թերթին հայտնել են, որ մինչև քաղաքական լեզվակռիվը համայնքներում իրականացված ձայների նախնական հաշվառման տվյալները հիշյալ հայտարարությունից հետո ավելացել են շուրջ 50%-ով՝ պայմանավորված մայիսի 24-ին Ծառուկյանի արած հայտարարությամբ։

Աղբյուրը նշում է, որ այս հանգամանքը փարատել է այն քաղաքացիների կասկածները, թե Ծառուկյանը հետընտրական փուլում կարող է աջակցել Փաշինյանին՝ իշխանություն կազմելու հարցում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+