Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 17:09

ՌԴ-ն ՀՀ նախընտրական արշավի հետ կապված քայլեր չի ձեռնարկել. Զախարովա

ՌԴ-ն ՀՀ նախընտրական արշավի հետ կապված քայլեր չի ձեռնարկել. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան Հայաստանի հետ հարաբերությունները չի կապում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ և իր քաղաքականությունը չի հարմարեցնում Հայաստանում ընթացող ընտրական գործընթացներին:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը հայաստանյան նախընտրական արշավի հետ կապված ոչ մի քայլ չի ձեռնարկել, իսկ Մոսկվայի հարցերը պայմանավորված են Եվրոպական միության և արևմտյան կառույցների հետ մերձեցմանն ուղղված Երևանի կուրսով: 

Ռուսական արտաքին գործերի գերատեսչության ներկայացուցիչը հայտարարել է, որ Մոսկվայի մոտ հարցեր են առաջացել, թե ինչպե՞ս է Հայաստանը մտադիր համատեղել ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումն արդեն իսկ գոյություն ունեցող ինտեգրացիոն միավորումների շրջանակներում ստանձնած պարտավորությունների հետ: Նրա խոսքով՝ ռուսական կողմը Երևանի հետ շփումներում բազմիցս բարձրացրել է այս թեման, սակայն մինչ օրս որևէ «հստակ պատասխան» չի ստացել:

Զախարովան նաև ընդգծել է, որ Ռուսաստանը մտադիր չէ «վճարել Եվրոպական միություն տանող ճանապարհի համար» և բացահայտորեն արտահայտելու է իր դիրքորոշումը Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի վերաբերյալ:

Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները շարունակում են լարված մնալ, Մոսկվայի գնահատմամբ, Երևանի աշխարհաքաղաքական կուրսի անհստակության պատճառով։ 

Մայիսի 29-ին ԵԱՏՄ երկրների առաջնորդները Հայաստանին կոչ էին արել եվրաինտեգրման հարցով հանրաքվե անցկացնել։ Ռուս պաշտոնյաները նաև նախազգուշացրել էին Հայաստանին՝ Եվրոպական միություն մտնելու դեպքում մի շարք տնտեսական առավելությունների հնարավոր կորստի մասին: Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության  թեմայով հանրաքվեն հնարավոր է միայն, երբ Երևանը պաշտոնապես կդիմի Եվրոպական միությանը կամ երբ երկիրը կստանա թեկնածուի կարգավիճակ:

2025 թվականի հունվարին Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել Եվրոպական միությանը երկրի անդամակցության գործընթաց սկսելու օրինագծին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+