Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:23

Պուտինը շնորհավորել է Փաշինյանի ծննդյան օրն ու վերահաստատել համագործակցելու կամքը

Պուտինը շնորհավորել է Փաշինյանի ծննդյան օրն ու վերահաստատել համագործակցելու կամքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ՝ նշելով երկու երկրների միջև հարաբերությունների բարեկամական բնույթը և դրանց հետագա զարգացման շուրջ շահագրգռվածությունը, տեղեկանում ենք Կրեմլի կայքից։

«Հարգելի Նիկոլ Վովաևիչ, խնդրում եմ ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերություններն ավանդաբար բարեկամական են: Եվ մենք հետաքրքրված ենք դրանց հետագա առաջընթաց զարգացմամբ»,- ասվում է հեռագրում։

Պուտինը Փաշինյանին մաղթել է առողջություն, բարգավաճում և հաջողություններ։

Հունիսի 1-ին Հայաստանի վարչապետը դարձավ 51 տարեկան։

Ավելի վաղ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը կոչ էին արել Հայաստանում անցկացնել ազգային հանրաքվե՝ Եվրամիությանը միանալու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու վերաբերյալ։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր Եվրասիական տնտեսական միության շրջանակներում աշխատանքը  շարունակելու մտադրության մասին։ Պուտինը մինչ այդ նույնպես կոչ էր արել հայկական իշխանություններին կողմնորոշվել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+