Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:17

Euphoria սերիալի էպիզոդում հայերեն է հնչել և ցուցադրվել հայկական դրոշը

Euphoria սերիալի էպիզոդում հայերեն է հնչել և ցուցադրվել հայկական դրոշը

Ամերիկյան հեռուստատեսային ցանցի՝ HBO-ի հանրահայտ Euphoria (Էյֆորիա) սերիալի երրորդ եթերաշրջանի 7-րդ էպիզոդում, որի պրեմիերան կայացել էր ապրիլին, հնչել է հայերեն խոսք և ցուցադրվել է հայկական դրոշը, գրել է The Armenian Report կայքը։

Ամերիկահայ դերասան Ջեք Թոփալյանը ֆիլմում մարմնավորել է հայ գործարարի կերպար։

Թոփալյանի խոսքով՝ HBO-ի խոշոր նախագծերից մեկում հայկական խորհրդանիշների և կերպարի ներառումը կարևոր քայլ է համաշխարհային մեդիաարտադրությունում հայկական մշակույթի ճանաչելիության բարձրացման տեսանկյունից։ Ըստ Թոփալյանի՝ էպիզոդում տեղ գտած հայկական մշակութային տարրերը, հայերենի կիրառումն ու եռագույնի պատկերումը, մեծ ուշադրության են արժանացել աշխարհասփյուռ հայ հանդիսատեսի շրջանում։

Սյուժետային այս զարգացումը կապված է գլխավոր հերոսներից մեկի՝ Նեյթ Ջեյքոբսի պատմության մեջ նոր հայ կերպարի ներգրավման հետ։

Թոփալյանն ավելի վաղ նույն կայքին տված հարցազրույցում պատմել էր նախագծին միանալու մասին։ Դերասանն այս աշխատանքն անվանել էր մեծ ձեռքբերում իր կարիերայում և ընդգծել միջազգային հեռուստատեսությունում հայկական ներկայացվածության կարևորությունը։ Դերասանն ասել էր, որ Euphoria-ում դեր ստանալն իր՝ տարիների աշխատանքի գնահատականն է, և որ Հոլիվուդում կարիերա ստեղծելուն զուգահեռ՝ միշտ կապված է մնում իր հայկական արմատներին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+