Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:21

Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է սեփական արտադրության ԱԹՍ-ից արձակվող հրթիռ

Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է սեփական արտադրության ԱԹՍ-ից արձակվող հրթիռ

Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների և մշակումների կազմակերպությունը (DRDO) անօդաչու թռչող սարքից սեփական արտադրության կառավարվող հրթիռի հաջող արձակում է իրականացրել, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է երկրի Պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ DRDO-ն ավարտել է ԱԹՍ-ից արձակվող ULPGM-V3 (Unmanned Aerial Vehicle Launched Precision Guided Missile) բարձր ճշգրտության կառավարվող հրթիռի վերջնական տարբերակի փորձարկումները՝ սերիական արտադրության անցնելու նպատակով։

Փորձարկումներն իրականացվել են «օդ-երկիր» և «օդ-օդ» ռեժիմներով՝ երկրի հարավում գտնվող Անդհրա Պրադեշ նահանգի Կուրնուլ քաղաքի մոտակայքում գտնվող պոլիգոնում։ Նախարարությունն ընդգծել է, որ հրթիռային համալիրի կառավարման համար կիրառվել է ինտեգրված երկրային կառավարման համակարգ (GCS), որն օգտագործում է առաջատար տեխնոլոգիաներ՝ արձակման նախապատրաստման և բուն թռչքի գործընթացներն ավտոմատացնելու համար։

Պաշտպանական գերատեսչությունը հավելել է, որ հրթիռն արտադրվել է բացառապես հնդկական պաշտպանական արդյունաբերության ուժերով՝ փոքր ու միջին բիզնեսի և այլ արդյունաբերական կազմակերպությունների լայն ներգրավմամբ։

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը և Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանն ապրիլին պայմանավորվել էին պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ներկայիս ընթացքին առնչվող հարցեր, ամփոփել երկկողմ համագործակցության պլանի շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքները։

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյան Armenia Today-ին հայտնել էր, որ  հայ-հնդկական համատեղ զենքի արտադրությունն ու «սպառազինության ձեռքբերման աղբյուրների ընդլայնումը չպետք է ընկալվի որպես գործողություն՝ ուղղված որևէ կոնկրետ գործընկերոջ դեմ կամ նրա հաշվին»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+