Ադրբեջանի մաքսային ծառայությունը տեղեկացրել է, որ 2026 թվականի առաջին չորս ամիսներին դեպի Հայաստան է արտահանվել 10 մլն դոլարի արտադրանք, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվել է, որ այդ ցուցանիշը կազմում է Ադրբեջանի ընդհանուր արտահանման 0,08%-ը։
Հայկական կողմն այս առնչությամբ դեռևս մեկնաբանություններ չի ներկայացրել։
Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները հորդորել էին հայ և ադրբեջանցի գործարարներին սկսել շփումներ՝ փոխադարձ տնտեսական կապերի ամրապնդման նպատակով։
Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումների մասին հայտնի էր դարձել 2025 թվականի վերջից։ Ադրբեջանական կողմը պարբերաբար տեղեկություններ է տարածում նոր արտահանումների մասին։
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ Հայաստանից Ադրբեջան արտահանվող ապրանքների հստակ ցանկ կա։
Հայ-ադրբեջանական տնտեսական շրջանակները շփվել էին Աղվերանում երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների հանդիպման ժամանակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







