Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+11°
  • Կապան+12°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 13:03

ԱՄՆ քաղաքացիներին արգելվել է մեկնել էբոլայի բռնկումներով աֆրիկյան երկրներ

ԱՄՆ քաղաքացիներին արգելվել է մեկնել էբոլայի բռնկումներով աֆրիկյան երկրներ

ԱՄՆ պետքարտուղարությունն Էբոլա տենդի համաճարակի բռնկման ֆոնին սահմանափակումներ է մտցրել ամերիկացիների՝ Կոնգոյի  և Ուգանդա ճանապարհորդությունների համար, գրել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով գերատեսչության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությանը։

ԱՄՆ քաղաքացիներին խստիվ արգելվել է մեկնել կոնգոյական Իտուրի նահանգ, որտեղ գտնվում է տենդի նոր բռնկման էպիկենտրոնը։ Պետդեպարտամենտն ընդգծել է, որ այդ գոտում երկրի դեսպանատունը չի կարողանալու օգնություն ցուցաբերել ամերիկացիներին։ Գերատեսչությունը նաև խորհուրդ է տվել ԱՄՆ քաղաքացիներին առանց անհրաժեշտության ձեռնպահ մնալ Կոնգոյի այլ շրջաններ և Ուգանդա այցելություններից ու կոչ է արել ճանապարհորդներին պահպանել անվտանգության կանոնները։

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) միջազգային արտակարգ դրություն էր հայտարարել ԿԴՀ-ում և Ուգանդայում Էբոլայի համաճարակի պատճառով։

Էբոլա վիրուսը փոխանցվում է վայրի կենդանիներից։ Հիվանդության առաջին ախտանիշներն են տենդը, մկանային և գլխացավերը, ինչպես նաև կոկորդի ցավը, որոնց հաջորդում են երիկամների ու լյարդի ֆունկցիաների խանգարումները, իսկ որոշ դեպքերում՝ ներքին և արտաքին արյունահոսությունները։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+