Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:50

Ծառուկյանը հայտնել է իրեն աջակցող 52 պարեկի ազատելու մասին. ՆԳՆ-ն հակադարձել է

Ծառուկյանը հայտնել է իրեն աջակցող 52 պարեկի ազատելու մասին. ՆԳՆ-ն հակադարձել է

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի ընթացքում հայտարարել է, որ Կոտայքի մարզում Պարեկային ծառայության 52 աշխատակից ազատվել է աշխատանքից իրենց հարազատների քաղաքական կողմնորոշման պատճառով։

Նրա պնդմամբ՝ ծառայողները հեռացվել են, քանի որ նրանց բարեկամներն իր աջակիցներն են կամ աշխատում են իրեն պատկանող ձեռնարկություններում։

«Ամեն տնից երկու-երեք հոգի վարկի տակ է, իսկ Կոտայքի մարզում 52 հատ պարեկի գործից հանել են, որ մարդը քննությունն էլ է անցել, ատեստացիան էլ։ Հանել են, որովհետև հերն իմ աշխատողն է, աները կամ եղբայրը՝ իմ կողմնակիցը»,- նշել է նա։

Քաղաքական գործիչը պատրաստակամություն է հայտնել տրամադրել նախկին ծառայողների կոնտակտային տվյալները։

«Կարող եմ հացեն տալ՝ գնաք, ստուգեք»,- ասել է նա լրագրողներին։

ՆԳՆ ԶԼՄ-ների և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանն Armenia Today-ի հետ զրույցում հերքել է ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը՝ նշելով միայն, որ «տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»։ Գերատեսչության ներկայացուցիչը, սակայն, չի հստակեցրել՝ հերքումը վերաբերում է 52 պարեկի ազատման բուն փաստի՞ն, թե՞ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված հեռացումների հիմնավորմանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+