Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:13

Կառավարական ճգնաժամ Մեծ Բրիտանիայում. Սթարմերը չի պատրաստվում հեռանալ

Կառավարական ճգնաժամ Մեծ Բրիտանիայում. Սթարմերը չի պատրաստվում հեռանալ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն իր կաբինետի որոշ նախարարների պահանջներին ի պատասխան, ըստ որի պետք է հրաժարական տա, հայտարարել է, որ իրեն պաշտոնանկ անելու համար անհրաժեշտ իրավական գործընթաց դեռ չի սկսվել, ուստի կշարունակի կառավարել երկիրը՝ չնայած ներկուսակցական աճող ճնշումներին, հայտնել է The Guardian-ը։

Պարբերականի փոխանցմամբ՝ իրավիճակը սրվել է կառավարության անդամների հրաժարականների ֆոնին։ Պաշտոնից արդեն հեռացել են Ներքին գործերի նախարարության կրտսեր նախարար Ջես Ֆիլիպսը և համայնքների հարցերով նախարար Միատա Ֆանբուլեն՝ քննադատելով վարչապետին հանրության վստահությունը կորցնելու և երկրում սպասվող փոփոխությունները չիրականացնելու համար:

Ընդհանուր առմամբ՝ ավելի քան 80 պատգամավոր կոչ է արել Սթարմերին նշել պաշտոնից հեռանալու հստակ ժամանակացույց։ Կաբինետի նիստի ընթացքում Սթարմերը փաստացի «մարտահրավեր է նետել» իր հավանական մրցակիցներին, այդ թվում՝ Առողջապահության նախարար Ուես Սթրիթինգին՝ հասկացնելով, որ կհեռանա միայն պաշտոնական գործընթաց սկսելու դեպքում:

Լրատվամիջոցի աղբյուրները նշել են, որ վարչապետը թույլ չի տվել քննադատներին արձագանքել իր ելույթին՝ օրակարգն անմիջապես տեղափոխելով Մերձավոր Արևելքի շուրջ հարցերին և տնտեսական խնդիրներին։

Վարչապետի դաշնակիցները, ներառյալ՝ Պաշտպանության նախարար Ջոն Հիլին և Տեխնոլոգիաների նախարար Լիզ Քենդալը, հրապարակավ աջակցություն են հայտնել Սթարմերին՝ ընդգծելով ներկա գլոբալ ճգնաժամերի պայմաններում քաղաքական կայունության պահպանման կարևորությունը: Նրանց խոսքով՝ կառավարության ներսում նոր անկայունությունը չի բխում Բրիտանիայի շահերից, և կաբինետը պետք է կենտրոնանա ընտրողներին տված խոստումների կատարման, այլ ոչ թե՝ ներքին պայքարի:

Մեծ Բրիտանիայի վարչապետը մայիսի 3-ին ժամանել էր Հայաստան, որտեղ մասնակցել էր Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+