Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 13:05

Վթարի պատճառ դարձած 19-ամյա վարորդի նկատմամբ քրհետապնդում է հարուցվել

Վթարի պատճառ դարձած 19-ամյա վարորդի նկատմամբ քրհետապնդում է հարուցվել

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մայիսի 6-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել 19-ամյա վարորդի (Վ. Մարկոսյան- խմբ) նկատմամբ, Armenia Today-ը տեղեկացել է Գլխավոր դատախազությունից։

Ըստ գերատեսչության՝ քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները խախտելը, առավելագույն պատիժը՝ 3 տարվա ազատազրկում), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանություն, առավելագույն պատիժը՝ 5 տարվա ազատազրկում) և 344-րդ հոդվածի 1-ին մասով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը, առավելագույն պատիժը՝ 2 տարվա ազատազրկում) :

Ավելի ուշ ՔԿ-ն հայտնել է, որ Մարկոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։

Shamshyan.com-ն ապրիլի 23-ին հրապարակել էր տեսանյութ, որում երևում էր, որ Մարկոսյանը մտածված գերազանցում է ավտոմեքենայի արագությունը։ Նա տեսանկարահանել էր արագությունը գերազանցելու պահը՝ ասելով, թե ինչ-որ մեքենայի հիմա կնվաստացնի, ինչն ավարտվել էր ավտովթարով։

Մայիսի 5-ին ՔԿ-ն հայտնել էր, որ ապրիլի 23-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով և 344-րդ հոդվածի 1-ին մասով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+