Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+2°
  • Կապան+4°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 22:41
Շտապ Հութիները հարձակվել են Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանի վրա

ՀՀ-ն և Ֆրանսիան ֆինանսական, մշակութային ու պաշտպանական փաստաթղթեր ստորագրեցին

ՀՀ-ն և Ֆրանսիան ֆինանսական, մշակութային ու պաշտպանական փաստաթղթեր ստորագրեցին

Հայաստանը և Ֆրանսիան ֆինանսական, մշակութային ու պաշտպանական համագործակցության շուրջ 9 պայմանագիր և հուշագիր են ստորագրել։ Ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանի ու Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագիր են ստորագրել։ Փաշինյանը Մակրոնի հետ հայտարարության ժամանակ նշել է, որ պայմանավորվածությունների արդյունքում Ֆրանսիայի աջակցությամբ մեկնարկելու է «Հյուսիս-հարավ» ծրագրի՝ Բարգուշատի թունելի կառուցումը։

ՀՀ պաշտպանության նախարարության և ֆրանսիական SOFEMA Group-ի միջև հանդերձանքի մատակարարման պայմանագիր է կնքվել։ ՀՀ ՊՆ-ն և Airbus Helicopters ընկերությունը նաև տրանսպորտային ուղղաթիռների մատակարարման պայմանագիր են կնքել։

«Ազգային հիփոթեքային ընկերություն» հայկական ընկերության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև մատչելի բնակարանային ապահովման զարգացման հուշագիր է ստորագրվել։ «Ամերիաբանկը» և «Էվոկաբանկը» վարկային ֆինանսավորման պայմանագրեր են ստորագրվել Տնտեսական համագործակցության խթանման մասնակցության ընկերության՝ Proparco-ի հետ։

FlyOne Armenia-ի և Airbus-ի միջև ստորագրվել է երկու A321neo տիպի օդանավի առուվաճառքի պայմանագիր։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և Ֆրանսիայի ներկայացուցիչները համաձայնագրեր են ստորագրել արհեստական բանականության, կիբեռանվտանգության, կիսահաղորդիչների, ինչպես նաև պաշտպանական համագործակցության զարգացման ուղղությամբ։

Հայաստանն ու Ֆրանսիան նաև Հանրային քաղաքականության վարկավորման ծրագրի հուշագիր են ստորագրել, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ժառանգության միջազգային կազմակերպության հետ։ Մեսրոպ Մաշտոցի անվան հնագույն ձեռագրերի թանգարան-ինստիտուտի՝ Մատենդարանիի ու Ֆրանսիայի ազգային գրադարանի միջև գրավոր և տպագիր ժառանգության ոլորտում համագործակցության հուշագիր է ստորագրվել։

Հուշագրերն ստորագրվել են ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի շրջանակում, որը կայացել է մայիսի 5-ին։ Մայիսի 4-ին Երևանում տեղի էր ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որի շրջանակում 50 երկրի պատվիրակություն էր ժամանել Հայաստան։ Գագաթնաժողովներին զուգահեռ՝ Երևանում անցկացվել էին ակցիաներ՝ Բաքվում պահվող հայ գերիների և Հայաստանում մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+