Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:20

Բելառուսի ԱԳՆ-ն Տիխանովսկայայի երևանյան այցի ֆոնին քննադատել է Ալեն Սիմոնյանի խոսքերը

Բելառուսի ԱԳՆ-ն Տիխանովսկայայի երևանյան այցի ֆոնին քննադատել է Ալեն Սիմոնյանի խոսքերը

Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Մինսկը «թույլ չի տա» Հայաստանի կառավարության պաշտոնյաներին դասախոսություններ կարդալ երկրի արտաքին քաղաքականության հարցերով, հայտարարել է նախարարության խոսնակ Ռուսլան Վարանկովը։

Հայտարարության պատճառը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունն է, ըստ որի թույլ չի տա «կառավարում Բելառուսի օրինակով»։ Վարանկովն այս խոսքերն անվանել է «ոչ բարեկամական» և «ընտրությունների նախօրեին պոպուլիզմ»։ Նա պնդել է, որ Բելառուսն «ինքնուրույն է որոշում Ռուսաստանի հետ իր դաշնակցային հարաբերությունների ձևաչափը» և «թույլ չի տա, որ իրեն որևէ մեկը դաս տա»։

«Երբ աղքատությունը կտրուկ աճում է, գործազրկությունը՝ ավելանում, իսկ մարզերը լճանում են, ամենահեշտը արտաքին թշնամի նշանակելն է»,- ասել է Վարանկովը՝ մեկնաբանելով Հայաստանում ստեղծված իրավիճակը։

Բելառուսի ԱԳՆ-ն քննադատել է նաև Երևանի արևմտամետ կուրսը՝ հղում անելով «բնակչության թվի նվազմանը», «տնտեսական անկայունությանը» և «արտաքին քաղաքականության կախվածությանը»։ Մինսկը նաև ընդգծել է, որ դա «բաժանում է հայ ժողովրդին իր կառավարությունից»։

Հայտարարությունները հնչել են Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի՝ Երևան կատարած այցի ֆոնին, որտեղ նա մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին և «Երևանյան երկխոսություն» համաժողովին։

Տիխանովսկայայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ սա նրա առաջին այցն է Հայաստան։ Նա ներկայացնում է Բելառուսը միջազգային ֆորումում, որին մասնակցում են ավելի քան 30 եվրոպացի առաջնորդներ, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։

Մայիսի 4-ին Երևանում տեղի էր ունեցել ԵՀՔ գագաթնաժողովը: Մասնակցելու համար Հայաստան էին ժամանել ԵՄ ղեկավարությունը և ԵՀՔ անդամ պետությունների ներկայացուցիչներ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը և այլոք։ Մայիսի 5-ին ընթանում է ՀՀ-ԵՄ գագաթնաժողովը։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+