Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 22:22

Չինաստանի հրավառության գործարանում պայթյունից զոհվել է 21 մարդ

Չինաստանի հրավառության գործարանում պայթյունից զոհվել է 21 մարդ

Չինաստանի Հունան նահանգում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով զոհվել է 21 մարդ, 61-ը՝ վիրավորվել, հայտնել է BBC-ն։

Պայթյունը տեղի է ունեցել Huasheng Fireworks գործարանում, փրկարարները տարհանել են մարդկանց։

Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել է մոտ 500 մարդ, օգտագործվել են նաև ռոբոտներ՝ փլատակներում գտնվողներին գտնելու համար։ Պայթյունի պատճառները պարզելու նպատակով իրականացվում է քննություն, իսկ ընկերության պատասխանատուի նկատմամբ կիրառվել են «վերահսկման միջոցներ»։

Իշխանությունները հայտնել են, որ գործարանի տարածքում գտնվող վառոդի երկու պահեստ ներկայացնում էին բարձր վտանգ փրկարարական աշխատանքների ընթացքում։ Երկրորդական պայթյունները կանխելու համար իրականացվել են լրացուցիչ միջոցառումներ, այդ թվում՝ տարածքի խոնավեցում։

Նշվում է, որ պայթյունն այնքան ուժեղ էր, որ մոտակայքում գտնվող բնակելի շենքի պատուհանները նույնպես կոտրվել են։ Վիրավորների տարիքը 20-60 է, նրանցից մի քանիսը վնասվածքներ են ստացել թռչող բեկորներից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+