Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:26

ՔՊ-ն սոցհարցումների անվան տակ պատվիրակներ է ուղարկում երևանցիների բնակարաններ. ԶԼՄ

ՔՊ-ն սոցհարցումների անվան տակ պատվիրակներ է ուղարկում երևանցիների բնակարաններ. ԶԼՄ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը սոցհարցումների պատրվակով ներկայացուցիչներ է ուղարկում Երևանի բնակիչների բնակարաններ՝ նախընտրական «տրամադրություններ ստուգելու» նպատակով, գրել է  «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի փոխանցմամբ՝ սոցիոլոգիական հարցումների անվան տակ անձինք այցելում են քաղաքացիների բնակարաններ և հետաքրքրվում, թե ո՞ւմ են պատրաստվում ընտրել։ Ըստ թերթի՝ իշխանության հետ անհամաձայնություն ունեցող քաղաքացիների նկատմամբ Երևանի վարչական շրջանների ղեկավարների, հարկային մարմինների կամ տարբեր մասնավոր հիմնարկների կողմից փորձում են ճնշումներ գործադրել։

Պարբերականի տեղեկություններով՝ որպես ճնշման գործիք կիրառվում են համատիրություններին ունեցած պարտքերի պարտադիր մարման պահանջներ ներկայացնելը կամ տվյալ ընտանիքի տղամարդկանց վարժական հավաքների մասնակցելու ծանուցագրեր ուղարկելը։

ԶԼՄ-ները գրել էին, որ իշխող կուսակցությունը Երևանում իր վարկանիշի վերաբերյալ մտավախություններ ունի։ Սա կապվում է նրա հետ, որ ՔՊ-ի երևանյան ներկուսակցական քարոզարշավների ժամանակ իշխանության ներկայացուցիչները որոշ դեպքերում լավ ընդունելության չէին արժանացել։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+