Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 21:15

Անտարկտիդայում կառուցում են 1 միլիոն տարեկան սառույցների պահեստարան

Անտարկտիդայում կառուցում են 1 միլիոն տարեկան սառույցների պահեստարան

Ռուսաստանցի բևեռախույզներն Անտարկտիդայի «Վոստոկ» կայանում սկսել են հնագույն սառույցների նոր պահեստարանի շինարարությունը, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Արկտիկայի և Անտարկտիկայի գիտահետազոտական ինստիտուտի (ԱԱԳՀԻ) տնօրեն Ալեքսանդր Մակարովը:

Նոր հատուկ կառույցը նախատեսված է սառցե նմուշների համակարգված պահպանման համար, որոնց թվում կան ավելի քան մեկ միլիոն տարեկան նմուշներ:

«Ստացված նմուշների արխիվը պահվում է Անտարկտիդայում: Այժմ մենք կառուցում ենք նոր հատուկ պահեստարան, որտեղ բոլոր նմուշները կանոնակարգված ձևով կպահվեն»,- նշել է Մակարովը:

«Վոստոկ» կայանի պետ Դմիտրի Բաշմաշնիկովը պարզաբանել է, որ գործող պահեստարանը, որտեղ արդեն կա շուրջ 5 կիլոմետր սառցե նմուշ, սպառել է իր ռեսուրսը և մասնակիորեն դեֆորմացվել: Նոր պահեստարանի շինարարությունն իրականացվելու է փուլ առ փուլ, և առաջիկա տարիներին հավաքածուն կտեղափոխվի անվտանգ վայր:

Մակարովը հավելել է, որ հնագույն սառույցները հենց Անտարկտիդայում պահելը նպատակահարմար է «Վոստոկ» կայանի խիստ ցածր ջերմաստիճանի պատճառով: Սա հնարավորություն է տալիս խուսափել թանկարժեք սառնարանային համակարգերի կառուցումից: Գիտնականները նախատեսում են վերսկսել ակտիվ հետազոտությունները հին սառույցների ուղղությամբ 71-րդ ռուսական անտարկտիկական արշավախմբի շրջանակներում:

«Վոստոկ» լիճը մոլորակի ամենամեծ ենթասառցադաշտային ջրամբարն է, որը միլիոնավոր տարիներ մեկուսացված էր արտաքին աշխարհից շուրջ 4 կիլոմետր հաստությամբ սառցե շերտի տակ: Այն համարվում է երկրագնդի ամենաքիչ ուսումնասիրված վայրերից մեկը: 2024 թվականին գիտնականներին արդեն հաջողվել էր Սանկտ Պետերբուրգ հասցնել մոտ 1,2 միլիոն տարեկան սառույցի նմուշներ, որոնք հանվել էին ավելի քան 3,5 կիլոմետր խորությունից:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+