Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:05

Մեր բարձրացրած թոշակով թոշակառուն կարող է 5 անգամ Լառնակա գնալ․ Փաշինյան

Մեր բարձրացրած թոշակով թոշակառուն կարող է 5 անգամ Լառնակա գնալ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թոշակառուներին առաջարկել է սկսել փոքր բիզնես վարել։ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նա հայտարարել է, որ թոշակառուների տնտեսական ակտիվությունը մեծացնելուն ուղղված ծրագիր են մշակում։

«63 տարեկանը ոչ թե թոշակի, այլ փոքր բիզնես սկսելու լավագույն տարիքն է: 63 տարեկանը, 65 տարեկանը, 70 տարեկանն ի՞նչ տարիք է, եթե մարդն առողջ է։ Մենք նաև գիտենք մեր ծնողներից, որ երբ մարդն ակտիվ է, այսինքն՝ կյանքից գոհունակության մակարդակն ավելի բարձր է, գործունեություն ունի, դա շատ ավելին է, քան ուղղակի իրեն որպես նվիրատվություն ինչ-որ բան տալը և, հետևաբար, այո՛, և մեր քաղաական հանձնառությունը հետևյալն է, որ սպառողական զամբյուղից ներքև թոշակը պետք է չիջնի, ինչքան կհասցնենք՝ կկարողանանք բարձրացնել»,- նշել է նա։

Փաշինյանը նաև հայտարարել է, որ, օրինակ, կիրակի օրը դեպի Լառնակա (Կիպրոս) երկու եվրոյով տոմս կա, ինչը, նրա խոսքով, ավելին է, քան փողի թվային արժեքը։

«Ապրիլի 1-ից մեր բարձրացրած թոշակով թոշակառուն կարող է հինգ հատ «տուդա-օբրատնո» տոմս գնել։ Հասկանո՞ւմ եք, խնդիրը միայն փողի նոմինալ արժեքը չէ, խնդիրը նաև այս հնարավորություններն է, որ ստեղծում ենք, բայց երբ ասում ենք սպառողական նվազագույն զամբյուղ, դա չի նշանակում, որ թոշակն սպառողական նվազագույն զամբյուղը հատել է և կանգնել»,- հավաստիացրել է նա։

Հայաստանում նվազագույն կենսաթոշակն ապրիլի 1-ից ավելացել է 10 000 դրամով։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը պարզաբանել էր, որ հիմնական՝ 24 000 դրամ կենսաթոշակը դառնալու է 34 000 դրամ, նվազագույն 36 000 դրամ կենսաթոշակը կդառնա 46 000 դրամ։ Նախարարի խոսքով՝ 10 000 դրամով բարձրանալու են նաև հաշմանդամության նպաստները՝ 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերի համար, ֆունկցիոնալության միջին, ծանր և խորը սահմանափակում ունեցողների նպաստները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+