ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox Business-ի լրագրող Մարիա Բարտիրոմոյի հետ հարցազրույցի ընթացքում հայտարարել է Իրանի հետ պատերազմի ավարտի մասին։
Լրագրողը հրապարակել է տեսանյութ, որտեղ նշում է, որ հարցրել է Թրամփին՝ ինչո՞ւ է նա պատերազմի մասին խոսում անցյալ ժամանակով՝ պարզաբանելով՝ արդյոք ԱՄՆ-ի ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում ավարտվե՞լ են։
«Այն [պատերազմը] ավարտված է»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Ապրիլի 8-ին Իրանն ու ԱՄՆ-ն հայտարարել էին երկշաբաթյա հրադադարի մասին։ Ապրիլի 11-ին Պակիստանում տեղի ունեցած բանակցություններն ավարտվել էին առանց համաձայնության ձեռքբերման։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնել էր, որ Վաշինգտոնը բանակցություններում հասել է «զգալի առաջընթացի», և այժմ «գնդակն Իրանի դաշտում է»։
Իսլամաբադում բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ արդեն այս շաբաթ, ակնարկել է Թրամփը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







