Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:06

Երրորդ գործընկերների կարիք կլինի․ Միրզոյանի արձագանքը՝ TRIPP-ի մասին Պետդեպի հայտարարությանը

Երրորդ գործընկերների կարիք կլինի․ Միրզոյանի արձագանքը՝ TRIPP-ի մասին Պետդեպի հայտարարությանը

Թեև TRIPP-ի («Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») պայմանագիրը երկկողմ է լինելու, բայց շինարարության և համակարգերի կառավարման փուլում գործընկերների կարիք կառաջանա, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էստոնացի գործընկեր Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Ըստ նրա՝ գաղտնիք չէ, որ նախագիծը բխում է բազմաթիվ երկրների շահերից՝ սկսած Չինաստանից, վերջացրած՝ Պորտուգալիայով և ՀՀ անմիջական հարևաններով։

«TRIPP-ն այլ մոլորակի վրա չէ, մի ծայրը պետք է կպնի Ադրբեջանին կամ սկիզբ առնի այնտեղից, իսկ մյուս ծայրն ավարտվի Նախիջևանով, էլի՛ Ադրբեջանում, բայց տրամաբանական շարունակությունը Երասխով հայկական երկաթուղիների մյուս ցանցն է, Կարս-Գյումրի երկաթուղային հանգույցն է, Թուրքիայի երկաթուղային ցանցը, Կենտրոնական Ասիայի երկրները հատկապես շատ շահագրգռված են, Մերձավոր արևելքի երկրներն են հետաքրքրված այս թեմաներով»,- պարզաբանել է Միրզոյանը։

Նա նշել է, որ մեկ օր առաջ հանդիպում է ունեցել նաև Ղազախստանի ԱԳ նախարարի հետ, որը Հայաստանում էր տրանսպորտի նախարարի հետ, որոնք հետաքրքրված են այս թեմաներով, սակայն առայժմ որևէ կոնկրետ բան չկա հանրության հետ կիսելու։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+