Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:28

Սևանում ապամոնտաժել են Օհանյանի և ԱԺ նախկին նախագահի որդու շինությունները

Սևանում ապամոնտաժել են Օհանյանի և ԱԺ նախկին նախագահի որդու շինությունները

Դատախազությունը հայտնել է Սևանի տարածքում 16 շինության, այդ թվում՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին պատկանող առանձնատան հատվածների ապամոնտաժման մասին։

Գերատեսչությունից մանրամասնել են, որ 16 շինություն ապամոնտաժվել է մարտին՝ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդագրերի հիման վրա: Նշվում է, որ շինությունները բացարձակ նիշից ցածր 11 հողամասում էին։

Ապամոնտաժվել են, մասնավորապես, Օհանյանի առանձնատան պարիսպներն ու թեքահարթակը, ինչպես նաև ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի որդուն պատկանող առանձնատունը։ Նշվում է, որ Օհանյանի առանձնատան մասով դատախազությունը հայց է ներկայացրել դատարան։

Դատախազությունը հիշեցրել է, որ ապօրինի շինությունների ապամոնտաժման գործընթացը մեկնարկել է 2025 թվականի դեկտեմբերին և շարունակվում է 2026 թվականին։ Այդ ժամանակահատվածում ապամոնտաժվել է, ընդհանուր առմամբ, 86 շենք-շինություն՝ 34 հողամասում։

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025-ի դեկտեմբերի 11-ի կառավարության նիստում հայտարարել էր, որ «Սևան» ազգային պարկի բազմաթիվ ապօրինի շինություններ պետք է քանդվեն։

Կարդացեք նաև՝

Ապամոնտաժվել են Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից շինությունները, կարող է քանդվել նաև «Հարսնաքարը»

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+