Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:58

Հայ գերիների հարազատները ՀՀ-ին կոչ են անում դիմել Շվեյցարիային

Հայ գերիների հարազատները ՀՀ-ին կոչ են անում դիմել Շվեյցարիային

Ադրբեջանում պահվող հայ գերիների հարազատներն ու ներկայացուցիչները դիմել են ՀՀ իշխանություններին և միջազգային կառույցներին՝ առաջարկելով գերիների իրավունքների և անվտանգության պաշտպանության նպատակով գործարկել «Հովանավոր տերության» մեխանիզմը՝ այն վերապահելով Շվեյցարիային, հայտնել են գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի ղեկավարած «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնից»։

Նշենք, որ «հովանավոր տերություն» տերմինը վերաբերում է երրորդ երկրի, որը միջազգային իրավունքի շրջանակում հանդես է գալիս որպես միջնորդ և վերահսկող կողմ հակամարտության մեջ գտնվող կողմերի միջև։

Նրանք «Հովանավոր տերության» մեխանիզմը գործարկելու խնդրանքով նամակ են ուղարկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնացիո Կասիսին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերին։

Հարազատները կոչ են արել Հայաստանի կառավարությանը պաշտոնապես դիմել Շվեյցարիային այդ դերն ստանձնելու հարցով, իսկ Շվեյցարիային՝ ընդունել այդ դերակատարությունը։ ԿԽՄԿ-ին հազարատները կոչ են արել աջակցել գործընթացին՝ որպես հնարավոր փոխարինող մեխանիզմ։

Նամակում նրանք նշել են, որ իրավիճակը հրատապ է, և հապաղումը կարող է խորացնել գերիների վիճակը։

«Սա անհրաժեշտ և հրատապ քայլ է մեր հարազատների իրավունքների, անվտանգության և արժանապատվության պաշտպանությունը միջազգայնորեն ճանաչված մեխանիզմներով ապահովելու համար։ Ապօրինի հանգամանքները, որի հետ առնչվում ենք, պահանջում են հենց այսպիսի բացառիկ միջոցներ, ինչպիսին «Հովանավոր տերության» ինստիտուտն է»,- հայտարարել են հարազատները։

Դիմումում ասվում է, որ ԿՄԽԿ գրասենյակի փակումն Ադրբեջանում էապես վատթարացրել է գերիների վիճակը՝ ընտանիքներին թողնելով անորոշության մեջ։ Հարզատները նշել են, որ առնվազն 19 հայ գերի պահվում է Բաքվում, իսկ ստեղծված իրավիճակը հանգեցրել է իրավական պաշտպանության վակուումի և բարձրացրել է վատ վերաբերմունքի ու բռնի անհետացման ռիսկերը։ Նամակում ընդգծվում է, որ Ադրբեջանում գերիների պահման պայմանները խախտում են միջազգային մարդասիրական իրավունքը, այդ թվում՝ 1949 թվականի Ժնևի կոնվենցիաները։

Ադրբեջանում պաշտոնական տվյալներով՝ 19 հայ գերի կա։ Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ներկայացուցիչները, որոնց Բաքուն շինծու մեղադրանքերով դատապարտել էր փետրվարին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+