Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:38

Հայաստանն ամենաանվտանգ երկրների ցանկում է․ GTI

Հայաստանն ամենաանվտանգ երկրների ցանկում է․ GTI

Հայաստանն ամենաանվտանգ երկրների ցանկում է, որտեղ ահաբեկչական սպառնալիքի մակարդակը գնահատվում է շատ ցածր, վկայում են Global Terrorism Index 2026-ի տվյալները։

Ըստ ինդեքսի՝ Հայաստանն ամենաանվտանգ 163 երկրների շարքում զբաղեցրել է 81-րդ տեղը՝ 2025-ի համեմատ բարելավելով դիրքը մեկ հորիզոնականով։ Ադրբեջանն զբաղեցրել է 93-րդ տեղը, Վրաստանը՝ 77-րդ, Թուրքիան՝ 36-րդ, Իրանը՝ 18-րդ, իսկ Ռուսաստանը՝ 17-րդ։

Ինդեքսը կազմվում է չորս ցուցանիշի հիման վրա՝ ահաբեկչական հարձակումների քանակ, զոհերի թիվ, վիրավորներ և պատանդներ։ Հաշվարկման ընթացքում կիրառվում է հնգամյա միջին կշռված մոդել, որը հաշվի է առնում ահաբեկչական ակտիվության երկարաժամկետ ազդեցությունը։

Ընդհանուր առմամբ՝ 2025-ին աշխարհում գրանցվել է ահաբեկչության մակարդակի նվազում։ Զոհերի թիվը նվազել է 28%-ով՝ հասնելով 5582-ի, հարձակումների թիվը՝ գրեթե 22%-ով՝ մինչև 2944։

Բարելավում արձանագրվել է 81 երկրում, վատթարացում՝ 19-ում, ինչը դիտարկումների ամբողջ ընթացքում ամենացածր ցուցանիշն է։ Միևնույն ժամանակ, մի շարք արևմտյան երկրներում գրանցվել է ահաբեկչական ակտիվության աճ։ Վերլուծաբանները նշել են, որ ընթացիկ գլոբալ հակամարտությունների ֆոնին սպառնալիքի նոր աճի ռիսկը պահպանվում է։

Կարդացեք նաև՝

IEP-ի տվյալներով՝ Հայաստանը տարածաշրջանի ամենաանվտանգ երկիրն է

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+