Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:27

Աշխատակազմերում պարգևավճարները գերազանցել են 2 և 4 մլն դրամը․ ԶԼՄ

Աշխատակազմերում պարգևավճարները գերազանցել են 2 և 4 մլն դրամը․ ԶԼՄ

News.5tv.am-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պաշտոնյաներին միլիոնավոր դրամներով պարգևատրելու փաստաթղթեր է հրապարակել։

ԶԼՄ-ի ձեռքի տակ հայտնված փաստաթղթերն ստորագրված են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կողմից։ Ըստ հրապարակված փաստաթղթերի՝ պարգևավճարները վերաբերում են հիմնականում աշխատակազմերի գլխավոր քարտուղարներին։ Թե որ ամսվա համար է պարգևատրումը, փաստաթղթերում չի երևում։

Ընդհանուր առմամբ՝ պարգևատրվել է 32 պետական պաշտոնյա՝ նվազագույնը 2 մլն դրամի չափով: Պաշտոնյաներից մի քանիսի պարգևավճարը գերազանցում են 4 մլն դրամը։ Օրինակ՝ Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Վարդանուշ Գրիգորյանն ստացել է 4 240 500 դրամ, ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Դավիթ Կարապետյանը՝ 4 938 900 դրամ, Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար՝ ավելի քան 4 մլն 340 հազար դրամ պարգևավճար։ ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանի պարգևավճարը նույնպես գերազանցել է 4 մլն դրամը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղար Արտակ Մանգասարյանն ստացել է գրեթե 4 մլն դրամ, Միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղար Դավիթ Մելիքյանը՝ 2 մլն 430 000 դրամ պարգևավճար:

Մարզպետարաննների աշխատակազմերի գլխավոր քարտուղարների պարգևավճարները նույնպես գերազանցում են 2 մլն դրամը։

ԶԼՄ-ների տվյալներով՝ 2025-ի դեկտեմբերին նախարարներն ու նրանց տեղակալներն ստացել էին միլիոնավոր դրամների պարգևավճարներ։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հունվարին հաստատել էր, որ ստացել է 6-7 մլն դրամ պարգևավճար։ Փաշինյանը 2026-ի հունվարին հայտարարել էր, որ իր ամսական վարձատրության ավելացումը կազմել է մոտ 1,5 մլն դրամ։

Կառավարությունը մարտի 12-ի նիստում պետաշխատողների պարգևավճարների համար 4,6 մլրդ դրամ հատկացնելու որոշում էր ընդունել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+