Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում նախատեսում է այցելել Ռուսաստան, այսօր Երևանում քաղաքացիների հետ շփումների ընթացքում հայտնել է ինքը՝ Փաշինյանը:
Քաղաքացիներից մեկի դիտարկմանը, որ պետք չէ թշնամանալ Ռուսաստանի հետ, Փաշինյանն արձագանքել է. «Էսա գնալու եմ Ռուսաստան, մենք կապերը պահում ենք: Չէ, թշնամի չի լինի, ո՞նց, մեր բարեկամն է, ո՞նց, ինչի՞»:
Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին հեռախոսազրույցում քննարկել էին երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման տարբեր կողմեր, այդ թվում՝ համագործակցությունն առևտրատնտեսական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում: Նրանք նաև պայմանավորվել էին հարմար առիթով քննարկումը շարունակել հանդիպման ձևաչափով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







