Իրանի և Լիբանանում «Հեզբոլլահի» դեմ պատերազմի ավարտին մնում է «ևս մի քանի շաբաթ», BBC-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը:
Գեներալ Էֆի Դեֆրինն ասել է, որ «Հեզբոլլահի» դեմ ցամաքային արշավը կուժեղանա առաջիկա շաբաթ:
Պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը մարտի 22-ին հաստատել էր Լիբանանում ցամաքային գործողությունների ծրագիրը:
Interfax-ը հաղորդում է, որ Իսրայելը վաղ առավոտյան լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Իրանի մայրաքաղաք Թեհրանի օբյեկտներին: Պայթյուններ են լսվել Թեհրանում, Ուրմիայում:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հուսահատության դրսևորում է անվանել ԱՄՆ-ի սպառնալիքները երկրի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածների վերաբերյալ։
«Սպառնալիքներն ու ահաբեկումը միայն ամրացնում են մեր միասնությունը», — նշել է Իրանի նախագահը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 22-ին հանդես էր եկել վերջնագրով՝ հայտարարելով, որ եթե Իրանը «48 ժամվա ընթացքում ամբողջությամբ և առանց սպառնալիքների չբացի Հորմուզի նեղուցը, ապա ԱՄՆ-ն կհարվածի և կոչնչացնի Իրանում գտնվող տարբեր էլեկտրակայաններ՝ սկսելով ամենախոշորից»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







